Տորթ «Ալեքսանդրյան». Նրբահամ և յուրահատուկ խմորեղեն
- 05.06.2019, 08:39,
- Ժամանց » Խոհանոց
- 0
Տորթ «Ալեքսանդրյան». Նրբահամ և յուրահատուկ խմորեղեն
Բաղադրությունը
Խմորի համար անհրաժեշտ է
4 ձվի սպիտակուց,
1 բաժակ կամ մի քիչ ավել՝ շաքարավազ
4ճ/գ մեղր
1թ/գ սոդա
2թ/գ քացախ
150գր. կարագ
2 բաժակից մի քիչ ավել ալյուր
Կրեմի համար անհրաժեշտ է
300գր. սերուցք
4 ձվիվդեղնուց
1 բաժակ շաքարի փոշի
2 բաժակ թթվասեր
1ճ/գ կոնյակ
Միջուկ
1 բաժակ մանրացրած ընկույզ,
300գր. սև սալորաչիր
Պատրաստումը
- Թխվածքի շերտերը պատրաստելու համար ձվի դեղնուցները առանձնացնել սպիտակուցից:
- Սպիտակուցը լավ հարել, ավելացնել շաքարավազը, կարագը, մեղրը, սոդան՝ քացախով խառնած և ալյուրը:
- Լավ հարել հարիչով:
- Խմորը բաժանել 3 մասի:
- Թխել 180 աստիճան ջերմաստիճանում:
Պատրաստում ենք կրեմը
- Կարագըը, ձվի դեղնուցները և շաքարի փոշին լավ հարել, ապա ավելացնել թթվասերը և կոնյակը:
Պատրաստում ենք միջուկը
- Ընկույզը և սալորաչիրը մանր կտրտել:
- Թխվածքի յուրաքանչյուր շերտ պատել կրեմով, ապա վրան սալորաչիր և ընկույզ ավելացնել:
- Պատրաստի խմորեղենը դնել սառնարանում մինչև մատուցելը:
Բարի ախորժակ
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 620