Ավելուկ


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ավելուկ

 
Բազմամյա խոտաբույս է, պատկանում է մատիտեղազգիների ընտանիքին։ Ունի իլիկաձև, հզոր զարգացած առանցքային արմատներ։ Ցողունը ուղղականգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, հասնում է 1 մ և ավելի բարձրության, տերևները լայն են, նշտարաձև, ներքևինները կոթավոր են, վերևինները նստած են հանգույցների վրա։ Յուրաքանչյուր տերևածոցից դուրս է գալիս ծաղկափթթությունը՝ երկսերմ ծաղիկներով, որոնք փնջերով նստած են հուրանի կոթունի վրա։ Սերմապտուղը կտրվածքում եռակող է, դարչնագույն և փայլուն։ Ավելուկը ծաղկում է հաջորդաբար։ Պտղաբերում է ամառվա կեսերին։

Քիմիական բաղադրությունը
դաբաղանյութեր, կոֆեինաթթու k ֆլավնոիդ։ Տերևներում հայտնաբերված է ասկորբինաթթու, կարոտին և ֆլավնոիդներ։ Պտուղները պարունակում են դաբաղանյութեր, սապոփններ, ֆլավնոիդներ, վիտամիններ:

Օգտագործման եղանակը
Բժշկության մեջ օգտագործել են արմատը, տերևներն ու սերմերը։
Բուլղարական բժկության մեջ ավեուկն օգտագործել են լյարդի և լեղապարկի գործունեության խանգարման, մաշկային ցաների բուժման համար։
Ռուսական բժշկության մեջ ավեուկն օգտագործել են հաստ և բարակ աղիքների լորձաթաղանթների բորբոքումների, առաջին և երկրորդ աստիճանի զարկերակային արյան ճնշման բարձրացման բուժման նպատակով։
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգա-րումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:
1. 5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել 
100 մլ գինու հետ և խմել՝ ջերմությունից առաջացած սրտխփոցի, մելամաղձոտության բուժման համար։
2. Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամել և ուտել՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի վարակիչ հիվանդությունների բուժման համար։
3. Ավելուկի տերևը ծեծել և դնել ականջաբլթակի խոցի վրա։
4. 1 կգ ավելուկի արմատն աղալ, 1 լ գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ արյունախխման, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, գերթթվայնության, նքոցի, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, մակերիկամների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով՝ բորոտության, պարանոցային ուռուցքների և որքինի բուժման համար։ хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 2428


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v