Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են | ՀՀ ԱՆ


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կրծքով կերակրվող նորածիններն առավել պաշտպանված են | ՀՀ ԱՆ



Կրծքով կերակրման խրախուսման իրականացմանն ուղղված միջոցառումները աշխարհում հայտնի են որպես երեխայի առողջ աճին ու զարգացմանն ուղղված առավել արդյունավետ և քիչ ծախսատար ռազմավարություն: Եվ պատահական չէ, որ ողջ աշխարհն այս խնդրի լուսաբանմանն է նվիրում մի ամբողջ շաբաթ:

 

Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2017 թվականի օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:
Հաստատված է, որ վաղ մանկության շրջանում առողջ աճի և զարգացման ապահովման, ման¬կա¬կան մահացության կանխարգելման կարևորագույն նախապայման է մանուկների կրծքով սնուցումը: Ապացուցված է, որ մինչև 1 տարեկան կրծքով սնվող երեխաների մահացության ռիսկը շնչառական և փորլուծային հիվանդություններից 7-10 անգամ ցածր է արհեստական սնվողների համեմատությամբ: Միայն ի հաշիվ այս գործոնի ման¬կական մահացությունը կարելի է կրճատել 10 %-ով:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսի բնորոշմամբ` «Կրծքով սնուցումը նորածինների համար ապահովում է կյանքի լավագույն սկիզբը: Կրծքի կաթը նորածինների համար հանդիսանում է որպես առաջին պատվաստանյութ` պաշտպանելով նրանց հնարավոր մահացու հիվանդություններից և տալով սնուցում, որն անհրաժեշտ է ապրելու և զարգանալու համար»:
«Կրծքով սնուցումը մեկն է առավել արդյունավետ և ծախսարդյունավետ ներդրումներից, որը պետությունները կարող են անել իրենց երկրների ամենափոքրիկ անդամների ու տնտեսության և հասարակության առողջ ապագայի ապահովման համար»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անտոնի Լեյքը:

2015թ. ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը», որով սահմանվել են նոր նպատակներ և ուղենիշներ:


2015-2016թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի հետ իրականացվել է «Կարևոր է առաջին 1000 օրը» քարոզարշավը, որի ընթացքում մշակվել են վաղ տարիքի երեխաների սնուցման ուղեցույցներ, բազմաթիվ տեղեկատկան նյութեր, իրականցկացվել կրծքով սնուցման խրախուսմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:
Որպես ծրագրային արդյունք կարելի է փաստել, որ 2015թ. Հայաստանում իրականացված ԺԱՀ հետազոտության տվյալներով մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը հասել է 45% -ի (2010թ. այն եղել է 35%):
Կրծքով սնուցումն առանցքային դեր ունի նաև Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհին: Այն բարելավում է սնուցումը (ԿԶՆ 2), կանխարգելում մանկական մահացությունը և նվազեցնում ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկը (ԿԶՆ 3), ապահովում կոգնիտիվ զարգացումն ու կրթությունը (ԿԶՆ 4):

 

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.
մանկանը կրծքով կերակրել ծնվելուց հետո առաջին 1 ժամվա ընթացքում
բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին 6 ամիսներին
լիարժեք և առողջ սնուցում ապահովել 6 ամսականից մինչև 2 տարեկանը՝ կրծքով կերակրման հետ մեկտեղ։

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 249


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v