10 յուղոտ մթերք, որոնք միայն օգտակար են օրգանիզմին


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

10 յուղոտ մթերք, որոնք միայն օգտակար են օրգանիզմին

 

Պլանավորելով ինքնուրույն դիետա՝ մենք հաճախ սխալ ենք թույլ տալիս՝ հրաժարվելով  յուղոտ մթերքներից, որոնք բավականին օգտակար են: Այդ մթերքներն իրականում նպաստում են օրգանիզմի փոխանակման գործընթացի կարգավորմանը, օգտակար տարրերով օրգանիզմը հագեցնելուն և, որպես արդյունք, արագ նիհարեցմանը:

Դեռեւս տարբեր դիետաներով եւ առողջ սննդով համընդհանուր հետաքրքրության վաղ շրջանում ճարպերը համարվում էին թիվ մեկ թշնամիները: Եվ դա տարօրինակ չէ, քանի որ թվում է՝ չկա այլ պատճառ ավելորդ քաշի համար, քան յուղոտ մթերքը: Սակայն ռաֆինացված ածխաջրերը եւ վերամշակված սննդամթերքը, որոնք փոխարինում են յուղոտ սննդին, առողջ սննդի շատ կողմնակիցների մոտ հանգեցրել են անսպասելի արդյունքի՝ ավելի շատ ճարպակալման: Ինչից հետո գիտնականները լրջորեն մտահոգվել են այդ հարցով, անցկացրել են բազմաթիվ հետազոտություններ եւ հայտարարել են, որ որոշ յուղոտ մթերքների վերադարձն ամենօրյա սննդակարգ ոչ միայն կարելի է, այլեւ անհրաժեշտ:

 

Ավոկադո

Ի տարբերություն մյուս մրգերի, ավոկադոն պարունակում է պարզ ածխաջրեր, իսկ ճարպը կազմում է բաղադրության 70 տոկոսը: Դրանք նույնիսկ ավելի շատ են, քան կենդանական ծագման որոշ մթերքներում: Ավոկադոյի մեջ հիմնական ճարպաթթուն կոչվում է  օլեինային թթու: Այն դրական ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա: Բացի դրանից ավոկադոն կալիումի հիանալի աղբյուր է:

 

Պանիր

Պանիրը չափազանց սննդարար է: Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ մի ամբողջ բաժակ կաթ են օգտագործում մեկ կտոր պանիր ստանալու համար: Պանիրը պարունակում է կալցիում, վիտամին В12, ֆոսֆոր, սելենիում եւ սննդարար տարրերի բոլոր խմբերը: Պանրի հաստ կտորը պարունակում է 6,7 գր սպիտակուց, այնքան, որքան մեկ բաժակ կաթը: Եվ ինչպես բոլոր յուղոտ կաթնային մթերքները, պանիրը պարունակում է ճարպաթթուներ, որոնք դրական են  ազդում առողջության վրա:

 

Սեւ շոկոլադ

Սա այն եզակի դեպքերից է, երբ հիանալի համեղ կերակուրը համընկնում է դրա օգտակար հատկությունների հետ: Շոկոլադը պարունակում է ավելի քան 65 տոկոս ճարպ, 11 տոկոս բջջանյութ եւ անհրաժեշտ երկաթի, մագնեզիումի, պղնձի եւ մանգանի  օրական չափաբաժնի 50 տոկոսը:

 

Ձու

Վերջին շրջանում բոլորի կողմից այդքան շատ սիրված մթերքը՝ հավի ձուն, նույնպես համարվում էր վնասակար իր մեջ մեծ քանակությամբ խոլեստերին պարունակելու համար: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ այն ոչ մի կերպ չի նպաստում խոլեստերինի բարձրացմանը եւ այդ կապակցությամբ այն կրկին համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն պարունակում է մարդուն անհրաժեշտ բոլոր օգտակար տարրերը՝ ներառյալ վիտամիններ եւ հանքային նյութեր, ինչպես նաեւ տեսողությունը պաշտպանող հակաօքսիդանտներ:

 

Յուղոտ ձուկ

Յուղոտ ձկան այնպիսի տեսակների, ինչպիսիք են սաղմոնը, իշխանը, սկումբրիան, սարդինան եւ ծովատառեխը,  օգտակարության մասին ոչ ոք չի կասկածում: Դրանք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուն, բարձր կարգի սպիտակուցներ, ինչպես նաեւ բազմաթիվ սննդարար նյութեր: Այն մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում հաճախ են օգտագործում ձկան այս տեսակները, հազվադեպ են ունենում սիրտ-անոթային հիվանդություններ, դեպրեսիաներ, ծերունական թուլամտություն եւ այլ տարածված հիվանդություններ:

 

Ընկույզ

Ընկույզը համարվում է բնության ամենաշռայլ նվերներից մեկը: Օժտված լինելով հիանալի համային հատկանիշներով՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ եւ գերազանց որակի բուսական սպիտակուց: Այն հարուստ է վիտամին Е-ով, ինչը համարվում է «գեղեցկության վիտամին», եւ մագնեզիումով, որը շատ մարդիկ չեն ստանում: Մի մոռացեք, որ օգտակար են միայն այն ընկույզները, որոնք ջերմային մշակման չեն ենթարկվել՝ աղած, խորոված, տարբեր համերի ընկույզներն օգտակար չեն, դրանք ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ:

 

Կարագ

Կարագի ճարպային թթուներն առողջ սննդակարգի օգնականներն են:  Խոտով սնված կովերից ստացված կարագը պարունակում է այնպիսի արժեքավոր սննդարար նյութեր, ինչպիսիք են А եւ К2 վիտամինները: Ընդհանուր առմամբ, այն երկրների բնակիչները, որտեղ զարգացած է կաթնարտադրությունը եւ կովերը սնվում են միայն խոտով, քիչ են մահանում սրտային հիվանդություններից:

 

Ձիթապտղի յուղ

Եվս մեկ սննդամթերք, որի օգտակարությանը ոչ ոք չի կասկածում: Ձիթապտղի յուղը համարվում է Միջերկրածովային խոհանոցի հիմնական բաղադրիչը, որը ճանաչվել է ոչ միայն ամենահամեղը, այլեւ հավասարակշռող եւ ամենաօգտակարն աշխարհում: Բացի Е եւ К վիտամիններից, այն պարունակում է նաեւ հզոր հակաօքսիդանտներ եւ կարող է վերացնել բորբոքումները եւ մաքրել արյունը: Ապացուցված է նաեւ, որ ձիթայուղն իջեցնում է «վատ խոլեստերինի» մակարդակը, արյան ճնշումը եւ պաշտպանում է սիրտ-անոթային համակարգը տարբեր հիվանդություններից:

 

Կոկոս եւ կոկոսի յուղ

Կոկոսը եւ դրանից ստացված յուղը պարունակում է 90 տոկոս ճարպեր: Նրանք, ովքեր շատ են օգտագործում կոկոս, չունեն ավելորդ քաշի խնդիր եւ չեն տառապում սիրտ-անոթային հիվանդություններով: Բանն այն է, որ կոկոսի յուղը շատ է տարբերվում մյուս յուղերից, քանի որ ունի միջին օղակի ճարպաթթուներ, որոնք հասնում են լյարդ, որտեղ փոխակերպվում են կետոնների: Ըստ գիտնականների՝ այդ ճարպաթթուները նպաստում են ախորժակի նվազմանը, արագացնում նյութափոխանակությունը եւ նույնիսկ օգտակար են Ալցգեյմերի հիվանդության ժամանակ:

 

Յուղոտ յոգուրտ

Ամենաօգտակար սննդամթերքներից է յուղոտ յոգուրտը: Այն պարունակում է յուղոտ կաթնամթերքին հատուկ բոլոր սննդարար նյութերը եւ բացի դրանից, օգտակար պրոբիոտիկ մանրէներ: Կլինիկական հետազոտություններն ապացուցել են, որ այն կարգավորում է մարսողությունը, առողջություն, մաքրություն եւ երիտասարդություն է հաղորդում մազերին եւ մաշկին:

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 486


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v