ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներն ավելի հազվադեպ են վարակվում նոր կորոնավիրուսով, եթե... » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներն ավելի հազվադեպ են վարակվում նոր կորոնավիրուսով, եթե...

ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներն ավելի հազվադեպ են վարակվում նոր կորոնավիրուսով, եթե...ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներն ավելի հազվադեպ են վարակվում նոր կորոնավիրուսով, եթե նրանք հակավիրուսային թերապիայի շրջանակներում տենոֆովիր եւ էմետրիցիտաբին են ընդունում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսպանիայի առողջապահության նախարարությունը։

Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից մեջբերված ուսումնասիրության համաձայն՝ ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների մոտ COVID-19 ստանալու հավանականությունը ավելի բարձր չէ, քան ընդհանուր բնակչության շրջանում։ Իսկ նրանք, ովքեր տենոֆովիր/էմետրիցիտաբին են (երկու հակավիրուսային դեղամիջոցների համադրություն, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ վարակի բուժման եւ կանխարգելման համար) ընդունում, ավելի քիչ են հակված COVID-19- ին, քան այլ դեղամիջոցներ ընդունող հիվանդները:

Հետազոտությունն իրականացվել է երկրի տարբեր մասերում տեղակայված 60 կլինիկաներում, դրանում մասնակցել է ՄԻԱՎ-ով վարակված 77.500 հիվանդ: Նրանցից 236-ի մոտ СOVID-19 էր ախտորոշվել, 151-ը հոսպիտալացվել էր, 15-ը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքներում, 20-ը՝ մահացել:





Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակները նշում են, որ լրացուցիչ անալիզներ են անհրաժեշտ՝ COVID-19- ի բուժման համար տարբեր հակավիրուսային դեղամիջոցների արդյունավետությունը հաստատելու համար։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 210


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v