Այն շատ օգտակար է շներ և կատուներ ունեցողներին։
Պրոֆիլակտին նպատակներով կարող եք ժամանակ առ ժամանակ չորացրած օշինդիրի տերևները լավ մանրացնել և մի փոքր կուլ տալ՝ չոր վիճակում։
Օշինդիրով բուժման կուրսը տևում է 7 օր։ Առաջին 3 օրերի ընթացքում ամեն 2-2,5 ժամը մեկ անգամ մի պտղունց մանրացրած օշինդիր դրեք բերանում, մի փոքր թացացրեաք ու կուլ տվեք, վրայից ջուր խմեք։
Հաջորդ 4 օրը կրկնեք նույն պրոցեդուրան օրվա ընթացքում 5 անգամ։
Այդ օրերին արգելվում է ուտել ձկնեղեն, կենդանական սնունդ, օգտագործել ալկոհոլ, ծխախոտ։
Խորհուրդ է տրվում ուտել շատ բանջարեղեն, միրգ,ձավարեղեն։
Թերապիայի ընդացքում հնարավոր է լինեն թուլություն և ցավ․ դա խոսում է օրգանիզմի խորը մաքրման մասին։
Օշինդիրով թերապիան արգելվում է հղիներին և արյան լեյկոզ ունեցողներին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Նյութը պատրաստված է տեղեկատվական նպատակներով և ո՛չ մի դեպքում չի կարելի կիրառել առանց բժշկի հետ խորհրդակցության։ Եթե ունեք որևէ առողջական խնդիր ապա դիմե՛ք բժշկի։