Պետք չէ կարծել, որ դուրս ցցված կապույտ կամ մանուշակագույն երակները միայն տեսքի խնդիր են: Ժամանակի ընթացքում դրանք վերածվում են վարիկոզային ցանցի, և այդ ժամանակ ի հայտ են գալիս առողջության համար վտանգավոր հանգույցներ:
Բժիշկները առաջարկում են վարիկոզի դեմ պայքարող մի քանի մթերք:
Սխտոր
Տարբերակ 1. սխտորի 5 ատամիկի խառնուրդը լցրեք ալկոհոլի մեջ: Հինգ րոպե անց ստացված միջոցը կիրառեք վարիկոզի վրա:
Տարբերակ 2. Կտրատեք սխտորը (5-6 մեխակ) բարակ-բարակ, ավելացրեք 1 կիտրոնի հյութ և 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Խառնեք և լցրեք ապակե տարրայի մեջ, լավ փակեք: Պետք է թրմվի 12 ժամ մութ տեղում: Որից հետո կարող եք շրջանաձև շարժումներով կիրառել վարիկոզի վրա:
Խնձորի քացախ
Արտաքին. 4 շաբաթվա ընթացքում 2 անգամ քսեք խնձորի քացախը երակներին:
Ներքին. բացեք 2 ճ/գ քացախը 1 բաժակ ջրի մեջ և ընդունեք ամեն օր այն ժամանակ, երբ քսում եք երակների վրա:
Կոճապղպեղի արմատ
Պատրաստեք արգանակ. լցրեք մի բաժակ եռացրած ջրի վրա 2 թեյի գդալ քերած կոճապղպեղ: Ընդունեք ամեն օր կանխարգելման և բուժման համար:
Ձիաձետ (хвощь)
Պատրաստեք արգանակ. լցրեք մի բաժակ եռացրած ջրի վրա 2 ճ/գ ձիաձետ, ծածկեք և թրմեք 15 րոպե: Ընդունեք ամեն օր 1 բաժակ:
Ալոե վերա
Պատրաստեք պաստա խնձորի քացախից, քերած գազարից և ալոե վերայից: Ամեն օր կատարեք 15 րոպեանոց կոմպրեսներ ՝ վարիկոզի վրա:
Վարիկոզի կանխարգելում.
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: