Ինչպես գիտենք մեր կրունկների հետ կապված շատ խնդիրներ կարող են լինել:Դրանցից մեկը հենց կրունկների վրայի ճաքն է:
Այս խնդիրը շատերը լուծում են գեղեցկության սրահներում:Բայց այս մեթոդը այնքան էլ ձեռնտու չէ,քանի որ բավականին շատ գումար է պահանջում:
Այս խնդիրը կարելի է լուծել նաև տնային պայմաններում:Մի քանի քայլ, և ձեր խնդիրն այլևս չկա:
2 ճ.գ. կերակրի սոդա,2 ճ.գ. աղ,լցնել տաք ջրի մեջ և ոտքերը դնել ջուրը 15 րոպե,այնուհետև մաքրել կրունկները պեմզա քարով և սրբել:
2 ճ.գ. կարագը և 1 ճ.գ. շաքարավազը խառնել և ստացվածով մերսել կրունկները 5 րոպե:մՄաքրել ջրով:
2 ճ.գ. կարագ և մոմի կտոր խառնել,տաքացնել այնքան,որ բաղադրիչները հալվեն:թողնել հովանան և քսել կրունկներին:
Այս 3 քայլը ձեզ կօգնի վերջնականապես ազատվել կրունկների ճաքերից: