Ականջներում լսվող աղմուկը վկայում է լուրջ հիվանդությունների մասին. Դրանց թվին են դասվում ավիտամինոզը, սակավարյունությունը և այլն


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Ականջներում լսվող աղմուկը վկայում է լուրջ հիվանդությունների մասին. Դրանց թվին են դասվում ավիտամինոզը, սակավարյունությունը և այլն

Ականջներում լսվող աղմուկը վկայում է լուրջ հիվանդությունների մասին. Դրանց թվին են դասվում ավիտամինոզը, սակավարյունությունը և այլն


Մասնագետների պնդմամբ՝ ականջներում լսվող աղմուկը կարող է լինել ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ մարդկանց մոտ: Երբ այդ տհաճ զգացումն առաջանում է հանգիստ իրավիճակում, մարդկանց մեծամասնության մոտ ի հայտ է գալիս անհանգստության ու խուճապի զգացում: Բժիշկների խոսքով՝ ականջներում լսվող աղմուկը պայմանավորված է ներքին ականջում գտնվող մանր անոթներով հոսող արյան հոսքով: Սակայն ներկայում մարդիկ հաճախ են բախվում ականջի տարբեր խնդիրների ու հիվանդությունների: Հաճախ ականջներում լսվող ախտաբանական աղմուկը հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնց մոտ կան լսողական նյարդում արյան բաշխման մեխանիզմի խանգարումներ


Հարկ է նշել, որ սա կարող է լինել լսողական օրգանների հիվանդությունների վաղ փուլերի ախտանշան, իսկ որոշ դեպքերում այս զգացողությունը կարող է առաջանալ նաև սրտի հիվանդությունների դեպքում:


Ականջներում լսվող աղմուկը պայմանավորված է լինում մի քանի գործոնով: Դրանց թվին են դասվում ավիտամինոզը, սակավարյունությունը (անեմիա), լսողական նյարդի բորբոքումները, վարակները, վահանաձև գեղձի հիվանդությունները, սնդիկով ու կապարով թունավորումները, ալկոհոլային կամ թմրանյութային թունավորումները:


Բժիշկների խոսքով՝ ականջում լսվող աղմուկը կարող է նաև լինել բորբոքային մասնիկների ու տարրերի ըմպանից եվստախյան խողովակի լորձաթաղանթ անցնելու հետևանքով: Այս դեպքում սեղմվում է թմբկաթաղանթը, ինչն էլ կարող է հանգեցնել կարճաժամկետ խլության:


Աղմուկի ուժգնությունը կարող է բարձրանալ լսողության որակի վատացմանը զուգահեռ:  Տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս ուժեղ հոգեբանական գրգռման կամ զարկերակային ճնշման տատանումների ժամանակ: Երկարատև սպորտային ծանրաբեռնվածությունն ու օրգանիզմում հորմոնալ փոփոխությունները նույնպես կարող են դառնալ աղմուկի առաջացման պատճառ: Նման վիճակի բուժումն իրականացվում է տարատեսակ դեղորայքի միջոցով: Դրանք կարող են լինել ինչպես հակաջղաձգումային, այնպես էլ հակահիստամինային դեղամիջոցներ: Բացի այդ, բժիշկները հաճախ օգտագործում են նաև սարքավորումներով բուժում կամ ականջի թմբկաթաղանթի մերսում:


Ականջի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է բուժզննման միջոցով: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելը մեծացնում է հիվանդի ամբողջական ապաքինման հնարավորությունը: Լսողական օրգանների քրոնիկ հիվանդությունները կարող են հանգեցնել ամբողջական խլության:


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 363


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v