• 13:01 – Տեսանյութ. Քայլերս անում եմ գիտակցված. չփորձեն ինձ ներքաշել կեղտոտ խաղերի մեջ,ինձ կապել Միքայել Մինասյանի հետ 
  • 14:00 – Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 13:05 – 18-ամյա աղջիկը մահացել է նարկոզից.հարուցվել է քրեական գործ 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Անհավանական պատմություն. 39-ամյա կինը հղիացել է արգանդի երկու փողերը հեռացնելուց հետո

Անհավանական պատմություն. 39-ամյա կինը հղիացել է արգանդի երկու փողերը հեռացնելուց հետոՄիսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքից 39-ամյա Էլիզաբեթ Կաֆը հղիացել եւ երեխա է ունեցել, թեեւ վստահ էր, որ այլեւս երեխա չի ունենա: Այդ ժամանակ Էլիզաբեթն արդեն 3 երեխա ուներ, սակայն իր չորրորդ երեխային՝ Բենջամինին նա հրաշք է համարում: Բանն այն է, որ 4 տարի առաջ քաղցկեղի պրոֆիլակտիկայի վիրահատության ժամանակ հեռացրել էին նրա երկու ֆալոպյան փողերը, որոնք ձվարանը միացնում են արգանդին:

Ձվաբջիջը սովորաբար բեղմնավորվում է արգանդի փողի մեջ: Դրա համար արգանդի փողերի հեռացման վիրահատությունը՝ սալպինգէկտոմիան, կոնտրացեպցիայի գրեթե կատարյալ մեթոդ է համարվում եւ տեսականում բնական հղիությունը անհնար դարձնում:

Սալպինգէկտոմիայի անցկացումից հետո դեռեւս հղիանալու հավանականություն կա ԱՄԲ միջոցով, որի ժամանակ  լաբորատոր պայմաններում արդեն բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է արգանդ, բայց Էլիզաբեթը չի դիմել ԱՄԲ-ի:



Նա առաջին անգամ հասկացել է, որ հիղի է, երբ զգացել է նույն նախանշանները, որոնք նրա մոտ եղել են նախորդ հղիությունների ժամանակ: Հղիության թեստը դրական արդյունք է տվել, իսկ հիվանդանոցում նրա հղիությունը հաստատել են:

Գիտնականները կարծում են, որ սալպինգէկտոմիայից հետո հղիանալու շատ փոքր հավանականություն կա, քանի որ փողերը հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել եւ սերմնաբջիջները դեռեւս կարող են հանդիպել ձվաբջջին:

Լոնդոնում  Համալսարանական քոլեջի հիվանդանոցից գինեկոլոգ Դավոր Յուրկովիչը նույնպես հաստատել է դա:

«Անհնար է վիրահատության ժամանակ ամբողջությամբ հեռացնել փողերը, քանի որ դրանց մի մասը անցնում է արգանդի մկանի միջով եւ այդ մասը պետք է թողնել», - ասել է նա:

«Հավանական է, որ նրա փողերից մեկի ծայրը վիրահատությունից հետո բացվել է: Դա թույլ է տվել սերմնաբջիջներին ներթափանցել որովայնախոռոչ եւ բեղմնավորել ձվաբջջին: Այս դեպքում արտառոց է այն, որ բեղմնավորված ձվաբջիջը ներթափանցել է արգանդի փողերի մնացած հատված եւ նորմալ տեղափոխվել  արգանդի խոռոչ: Նման բան իսկապես շատ հազվադեպ է տեղի ունենում»:

Պրահայում IVF Cube կլինիկայի տնօրեն, բժիշկ Խանա Վիսնովան իր հերթին ենթադրել է, որ ձվաբջիջը կարող է արգանդ ներթափանցել վիրահատությունից հետո մնացած անցքից:

 «Ես երբեք չեմ տեսել նման դեպք, դա ուղղակի անհավանական է: Դա դժվար է բացատրել, բայց եթե ձվարանը շատ մոտ է եղել արգանդին, հնարավոր է ձվաբջիջը կարող էր շրջանցել դրանց միջեւ եղած տարածությունը վիրահատությունից հետո մնացած կարի միջոցով», - նշել է նա:

Բենջամինը ծնվել է կեսարյան հատման միջոցով: Եվ էլիզաբեթին վիրահատած բժիշկները համոզվել են, որ ֆալոպյան փողերը իսկապես հեռացվել են:

«Ես չգիտեմ՝ արդյոք Բենջամինի ծնունդը բժշկական հրաշք էր, թե նա պարզապես պետք է ծնվեր, - «Կանզա սիթի սթար» թերթին ասել է Էլիզաբեթը,-ես հաստատ գիտեմ, որ Բենջամինը շատ յուրահատուկ է: Յուրահատուկ ինձ եւ մեր ընտանիքի համար»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 62


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →