• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ավտոաշխարհի նորույթները Լոս Անջելեսի և Տոկիոյի ցուցահանդեսներում

Ավտոաշխարհի նորույթները Լոս Անջելեսի և Տոկիոյի ցուցահանդեսներում

(Շարունակություն)

Այս օրերին աշխարհի 2 խոշոր քաղաքներում ՝ Լոս Անջելեսում և Տոկիոյում շարունակվում են ավտոցուցահանդեսները, որտեղ հանրահայտ բրենդերի նորույթներն են ներկայացվում:

Նախորդ հոդվածում անդրադարձանք ամերիկյան ցուցահանդեսի լավագույն նորույթներիn, այժմ ներկայացնենք Տոկիոյի ավտոսրահում ցուցադրվող առավել ուշագրավ և հետաքրքիր մեքենաները: Արդեն նշվել է, որ այստեղ մեծ թվով կոնցեպտ մեքենաներ են ներկայացված: Հիմնական ուշադրությունն ուղղված է հարազատ՝  Toyota, Lexus, Nissan, Honda, Suzuki,  Subaru ընկերությունների արտադրանքին, քիչ չեն նաև եվրոպական նորույթները:

Ճապոնական Honda ավտոարտադրող ընկերությունը ցուցասրահում կներկայանա նոր կրոսսովերով. խոսքը Urban SUV Concept-ի սերիական տարբերակի մասին է:





Honda Urban SUV Concept





Եվս մեկ սերիական մոդել կցուցադրի  Lexus -ը: Lexus RC սպորտկուպեն պատրաստված է IS մոդելի հիմքի վրա: Այն առաջարկվում է 2 մոդիֆիկացիաներով. RC 350 տարբերակը կստանա 3,5 լիտրանոց V6 շարժիչ, իսկ մյուսը հիբրիդային տարբերակն է՝ RC 300h-ը, որի դեպքում 2,5 լ շարժիչին միանում ՝ բավական հզոր էլեկտրոշարժիչը:





Lexus RC





Եվրոպայից հյուրընկալված մեքենաների շարժում ամենանշանակալիցը Porsche Panamera-ն է՝ Turbo S և Turbo Executive տարբերակներով: Նորացված Panamera Turbo S-ը նախորդից տարբերվում է փոփոխված առջևի բամպերով, ավելի խոշոր օդամղիչով և այլ լուսադիոդային լուսարձակներով: Ետնամասում նոր 5-րդ դուռ է հայտնվել, որի վրա մեծ հատված է զբաղեցնում ապակին: Porsche Panamera Turbo-ի վրա տեղադրվել է 4,8 լիտրանոց V8 երկտուրբին ագրեգատ՝ 570 ձիաուժ հզորությամբ: 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 3,8 վրկ-ում, իսկ մաքսիմալ արագությունը 310 կմ/ժ է:





Porsche Panamera Turbo S





Ամենահետաքրքիր մոդելը ներկայացված է Toyota ընկերության կողմից.  FV2-ը փոխադրամիջոցի բոլորովին նոր տեսակ է: Ըստ ճապոնացիների, այն մարդու և տեխնիկայի կատարյալ միաձուլումն է: Առանց ղեկի ու նստարանի այս մեքենան կարող է հասկանալ վարորդի տրամադրությունն ու ղեկավարվել ձայնային հրամաններով:





Toyota FV2



 





Subaru LEVORG Concept



 





Suzuki Crosshiker concept



 





Mitsubishi Concept



 





Nissan BladeGlider Concept



 





Daihatsu Kopen Concept



 





Toyota FCV-R concept


 хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 151


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր