Հանրահայտ Hamann դիզայներական ատելյեն պատրաստել է Mystere Range Rover բրիտանական ամենագնացի նորացված տարբերակը, որը առաջին անգամ հանրությանը ցուցադրվեց 2013թ. գարնանը՝ Ժնևյան ավտոցուցահանդեսում: Այն ցնցող տպավորություն գործեց իր վառ վարդագույն քրոմային գունավորմամբ:
Hamann -ի կողմից ձևավորված նոր Range Rover -ն ավելի խիստ տեսք է ստացել՝ շնորհիվ մոխրագույն ոչ փայլուն մակերևույթի:
Ագրեսիվ արտաքին տեսքը լրացնում է սև և բեժ գույների համադրմամբ արված սրահը:
Նորույթի արտաքին տեսքի մասին պատկերացում կազմելու համար դիտեք ստորև ներկայացված լուսանկարներն ու տեսանյութը: