«Ազնիվ մարդ»․ Ի՞նչ սպասել Լուի Գարելի ստեղծած սիրային եռանկյունուց » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Ազնիվ մարդ»․ Ի՞նչ սպասել Լուի Գարելի ստեղծած սիրային եռանկյունուց

Սիրահարների տոնին ընդառաջ՝ փետրվարի 13-ին, ֆրանսիացի ռեժիսոր և դերասան Լուի Գարելը ներկայացրեց իր նոր «Ազնիվ մարդ» ֆիլմը։ Գարելը, ով առավել հայտնի է Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները», Բերտրան Բոնելոյի «Սեն Լորան․ Ոճը ես եմ» ֆիլմերում կերտած ինտելեկտուալ, նյարդային և խարիզմատիկ դերերով, այս անգամ ցուցադրել է իր բոլորովին այլ, անսպասելի տաղանդը։


«Ազնիվ մարդ» ֆիլմում Գարելը տեսախցիկի երկու կողմերում է՝ նա ֆիլմի ռեժիսորն է, ինչպես նաև մարմանվորում է ուղենշային դերերից մեկը։ Նրա հետ միասին սիրային եռանկյունում հայտնված կերպարները մարմնավորում են Լետիցիա Կաստան և Լիլի-Ռոուզ Դեփը։



Չնայած նրան, որ ֆիլմի հիմքում դասական սիրային եռանկյունի է՝ դերասանական կազմը մեծ սպասելիքների առիթ է տալիս հանդիսատեսին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Գարելը, նրա կինը՝ Լետիցիա Կաստան և Ջոնի Դեփի ու Վանեսա Փարադիի դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեփը։


Կինոքննադատներն արդեն իսկ նշում են ֆիլմի առաջիկա մեծ հաջողության մասին, քանի որ հանդիսատեսի համար նույնքան սիրելի են Լուի Գարել-ռեժիսորը և Լուի Գարել-դերասանը։



Ֆիլմն արդեն դիտած կինոմանները նշում են, որ այն տիպիկ ֆրանսիական է և մեծապես սա հենց Գարելի ներդրումն է։ Ճակատագրական սեր, շքեղ կանայք, հիանալի Փարիզ, տիպիկ ֆրանսիական հումոր՝ այս ամենը նոստալգիկ պահեր է պարգևում բոլոր նրանց, ովքեր սեր ունեն ֆրանսիական կինեմատոգրաֆի հանդեպ։


Ընդհանուր առմամբ՝ ֆիլմը գրավիչ է հենց այնպես, ինչպես Լուի Գարելը, այս կինոնկարը, թերևս, նրա արտացոլումն է։



Կարդա նաև՝ 


մեգան մարքլ Հարի արքայազն քաղաք


The post «Ազնիվ մարդ»․ Ի՞նչ սպասել Լուի Գարելի ստեղծած սիրային եռանկյունուց appeared first on Քաղաք.

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 263


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v