• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Նամակ ճակատից․ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: Համարվում է համաշխարհային գրականության ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ 


Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ., և այլն):  Նրա ամենասիրված և լայն տարածում գտած ստեղծագործություններից են «Իմ սիրտը լեռներում է», «Հայրիկ, դու խենթ ես» պիեսները, «Մարդկային կատակերգություն» վեպը։


«Մարդկային կատակերգություն»-ը Իթաքա կոչվող փոքրիկ քաղաքում ապրող ընտանիքի պատմությունն է, որը ներկայացվում է Հոմեր անունով պատանու կողմից։ Սա սիրո, անմնացորդ նվիրվածության, ընտանեկան չխզվող կապերի մասին է և հիշողության, որը մնում է մարդուց հետո։


«Քաղաք»-ը ներկայացնում է վեպի ամենահուզիչ և տպավորիչ հատվածներից մեկը՝ Հոմերի եղբոր՝ Մարկուսի նամակը, որը նա կրտսեր եղբորն ուղարկում է պատերազմի դաշտից։


«Սիրելի Հոմեր,— կարդաց նա,— նախ և առաջ, ինչ որ տանը ունեմ, բոլորը քոնն են, իսկ երբ դրանց կարիքը այլևս չես զգա, կարող ես Յուլիսիսին տալ՝ իմ գրքերը, պատեֆոնը, սկավառակները, հագուստները, եթե դրանք քեզ վրա լինեն, հեծանիվը, մանրադիտակը, ձկնորսության գործիքները, Պիեդրայից բերած քարերի հավաքածուն և, վերջապես, մնացած իմ բոլոր իրերը։ Դրանք ավելի շուտ քոնն են, քան Բեսինը, քանի որ այժմ Իթաքայի Մաքոլի ընտանիքի տղամարդը դու ես։ Անցյալ տարվա շահած փողս մայրիկին եմ տվել, որ մի քիչ թեթևացրած լինեմ նրա բեռը։ Բայց այդ քիչ է, և շուտով մայրիկն ու Բեսը պիտի մտածեն աշխատելու մասին։ Ես իրավունք չունեմ քեզ ասելու, որ չթողնես նրանց աշխատել, սակայն հուսով եմ, որ դու չես թողնի։ Ես համոզված եմ, որ չես թողնի, որովհետև գիտեմ, որ ես ինքս չէի թողնի։ Մայրիկը, անշուշտ, պիտի ուզենա աշխատել, նույնպես և Բեսը, բայց դա հենց պատճառ է, որ չթողնես։ Ես չգիտեմ, թե դու ինչպես պիտի կարողանաս պահել մեր ընտանիքը և միաժամանակ դպրոց գնալ, բայց հավատում եմ, որ դու միջոց կգտնես։ Բանակում ինձ հասնող վարձը ուղարկում եմ մայրիկին, բացի մի քանի դոլարից, որն ինձ անհրաժեշտ է։ Բայց այդ փողն էլ բավարար չէ։ Հեշտ չէ ինձ համար քեզնից այդքան շատ բան պահանջելը, քանի որ ես ինքս մինչև տասնինը տարեկանը աշխատել չէի սկսել, բայց չգիտեմ ինչու, հավատում եմ, որ դու կկարողանաս անել այն, ինչ ես չկարողացա։


Իհարկե, կարոտում եմ քեզ և միշտ քո մասին եմ մտածում։ Երջանիկ եմ, ու թեև երբեք չեմ հավատացել պատերազմների, և գիտեմ, որ անհրաժեշտության դեպքում էլ դրանք հիմարության են, բայց հպարտ եմ, որ ծառայում եմ իմ հայրենիքին, իսկ իմ հայրենիքը Իթաքան է, մեր տունը և բոլոր Մաքոլիները։ Իմ թշնամին մարդը չէ, որովհետև ոչ մի մարդկային էակ չի կարող իմ թշնամին լինել։ Ով էլ որ լինի այդ մարդը, ինչ գույն էլ ունենա, ինչքան էլ սխալված լինի իր համոզմունքներում, նա իմ ընկերն է, ոչ թե թշնամին։ Իմ պայքարը մարդու, դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել։


Ես ինձ հերոս չեմ զգում։ Այդպիսի բաների ընդունակ չեմ։ Ոչ ոքի չեմ ատում։ Նույնիսկ հայրենասեր էլ չեմ դարձել, որովհետև միշտ սիրել եմ իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ քաղաքը, իմ տունը և իմ ընտանիքը։ Ես, իհարկե, կուզենայի բանակում չլինել, կուզենայի, որ պատերազմ չլիներ, բայց քանի որ բանակում եմ և քանի որ պատերազմ է, վճռել եմ լինել լավագույն զինվորը։ Չգիտեմ, ինչ է ինձ սպասում, բայց, ինչ էլ լինի, ես պատրաստ եմ խոնարհաբար ընդունել այն։ Սարսափելի վախենում եմ, այդ մեկը քեզ պետք է խոստովանեմ, բայց երբ ժամանակը գա, ես կանեմ այն, ինչ սպասվում է ինձնից և գուցե նույնիսկ ավելին։ Ուզում եմ իմանաս, որ ես ոչ մի հրամանի չեմ ենթարկվելու, բացի իմ խղճի հրամանից։ Ինձ հետ տղաներ կան ամբողջ Ամերիկայից, Իթաքայի նման հազարավոր քաղաքներից։ Կարող է պատահել, որ այս պատերազմում սպանվեմ։ Ես պետք է այդ բանը համարձակորեն ասեմ քեզ։ Իհարկե, բոլորովին չէի ուզենա։ Աշխարհում ամեն ինչից ավելի ուզում եմ վերադառնալ Իթաքա և երկար տարիներ անցկացնել քեզ հետ, իմ մոր, քրոջ և եղբոր հետ։ Ուզում եմ Մերիի մոտ վերադառնալ և ընտանիք կազմել։ Հավանական է, շուտով մեկնենք ռազմաճակատ։ Ոչ ոք չգիտի, թե ուր, բայց բոլորս էլ գիտենք, որ շուտով կմեկնենք։ Ուրեմն, կարող է պատահել, որ երկար ժամանակ ինձնից նամակ չստանաք։ Հույս ունեմ, որ այս նամակը վերջինը չի լինի։ Իսկ եթե այդպես լինի, մի հավատա, որ ես չկամ։ Մի թող, որ մյուսներն էլ հավատան։ Այստեղ ես մի ընկեր ունեմ, որբ է, ընկեցիկ մի տղա, և տարօրինակ է, որ այստեղի բոլոր տղաներից նա դարձավ իմ հարազաատ ընկերը։ Նրա անունը Թոբի Ջորջ է։ Նրան պատմել եմ Իթաքայի և մեր ընտանիքի մասին։ Մի օր նրան ինձ հետ Իթաքա կբերեմ։ Երբ այս նամակը կարդաս, մի տխրիր։ Ուրախ եմ, որ ես եմ այն Մաքոլին, որը մասնակցում է պատերազմին, անարդար ու ցավալի կլիներ, եթե դու լինեիր։


Նամակում ես կարող եմ ասել այն, ինչը երբեք չէի կարողանա արտահայտել բառերով։ Դու Մաքոլիների լավագույնն ես։ Դու պետք է շարունակես լավագույնը մնալ։ Ոչինչ չպետք է քեզ խանգարի։ Հիմա դու տասնչորս տարեկան ես, բայց պետք է ապրես մինչև քսան, հետո՝ երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն։ Դու պետք է հավիտյան ապրես։ Եվ վստահ եմ, որ կապրես։ Հեռվից միշտ պիտի հսկեմ քեզ։ Դու այն ես, ինչի համար կռվում ենք մենք։ Այո, դու, իմ եղբայրը։ Ինչպե՞ս կարող էի այսպիսի բաներ ասել քեզ, եթե միասին լինեինք։ Դու կնետվեիր ինձ վրա, կկռվեիր հետս և ինձ հիմար կանվանեիր։ Բայց, հակառակ դրան, ինչ որ ասացի, ճշմարիտ է։ Այժմ ես քո անունը նորից պիտի գրեմ այստեղ, որպեսզի միշտ հիշես. Հոմեր Մաքոլի։ Ահա թե ով ես դու։ Ես քեզ շատ եմ կարոտում։ Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ քեզ նորից կտեսնեմ։ Երբ այդ օրը գա, երբ մենք նորից իրար հանդիպենք, պիտի թողնեմ, որ ինձ կռնակի վրա պառկեցնես մայրիկի, Բեսի ու Յուլիսիսի ներկայությամբ, գուցե նույնիսկ Մերիի ներկայությամբ։ Պիտի թողնեմ, որ այդպես անես, որովհետև անչափ պիտի ուրախանամ քեզ նորից տեսնելու համար։ Աստված օրհնի քեզ։ Ցտեսություն։


Քո եղբայր Մարկուս»


Կարդա նաև՝ 


Փամուկ Օրհան Անմեղության թանգարան քաղաք


The post Նամակ ճակատից․ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը appeared first on Քաղաք.

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 281


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v