Բրիտանական The Independent պարբերականը կազմել է Հոլիվուդի ամենաոճային տղամարդկանց ցանկը։
Խմբագրության լրագրողների կարծիքով՝ առաջին տեղում երիտասարդ, բայց շատ խոստումնալից դերասան Թիմոթի Շալամեն է, որը տարբերվում է առանձնահատուկ ոճով։
Թիմոթին առաջին անգամ մեծ ուշադրություն է գրավել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։ Այդ երեկո նա կրում էր փայլուն բաճկոն Louıs Vuıtton-ից։
Ռեյթինգային ցուցակը կազմողները նաև ուշադրություն են դարձրել Շալամեի բազմաթիվ կոստյումներին, որոնք նա ձեռք է բերում Alexander McQueen-ի թարմ հավաքածուներից։ Նրա ամենատպավորված լուքը հենց այս բրենդի՝ մեծ, կարմիր վարդերով զարդարված կոստյումներ էր։
Օրեր առաջ Շալամեն հայտնվել էր նաև BAFTA մրցանակաբաշխության ժամանակ և կրկին իր վրա էր սևեռել նորաձև հագուստների սիրահարների և քննադատների ուշադրությունը։
«Քաղաք»-ը ներկայացնում է Թիմոթի Շալամեի ամենահիշարժան լուքերը։
Կարդա նաև՝
The post Հայտնի է Հոլիվուդի ամենաոճային տղամարդը appeared first on Քաղաք.