Ճախրող ամպեր․ Բերնդնաութ Սմիլդեի կախարդական ֆոտոնախագիծը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ճախրող ամպեր․ Բերնդնաութ Սմիլդեի կախարդական ֆոտոնախագիծը

Մարդկային ստեղծագործ միտքը սահմաններ չի ճանաչում։ Երբ թվում է, թե աշխարհում արդեն ստեղծվել են ամենաօրիգինալ արվեստի գործերը, ծնվել են նախադեպը չունեցող գաղափարները, պարզվում է, որ ամեն նոր օր կարող է իր հետ արվեստի նոր գլուգործոց բերել։


«Քաղաք»-ի այս անդրադարձը հոլանդացի լուսանկարիչ Բերնդնաութ Սմիլդեի մասին է, ով ամպերն իջեցնում է այնտեղ, որտեղ դրանք երբեք չէին հայտնվի։ Անցնում է ընդամենը 5 վայրկյան, և նրա ստեղծագործությունն անհետանում է։



Իր նախագիծը Սմիլդեն անվանել է Nimbus:  Նկարիչը փորձել է ցույց տալ, որ եկեղեցու կամ թանգարանի տեսքն ամբողջովին այլ է դառնում, եթե դրա ճիշտ կենտրոնում ամպ հայտնվի։ Ամպն էլ, իր հերթին, անսովոր և մոգական է թվում, երբ այն տեսնում ես ներքևում՝ եկեղեցու մեջ։


Սմիլդեի ամպը կազմված է գոլորշուց և ծխից։ Այս հնարավոր է ստանալ միայն խոնավ, սառը շինություններում, որտեղ օդափոխություն չկա։ Սմիլդեն նախ ստանում է գոլորշին, ինչից հետո միացնում է ծուխ առաջացնող աերոզոլային գեներատորը, արդյունքում ստացվում են այս հիանալի ամպերը։


Նկարիչը 5 վայրկյանից էլ քիչ ժամանակ է ունենում ստացվածը լուսանկարելու համար։ Երբ ամպը ցրվում է, Սմիլդեն նորից է սկսում այս գործընթացը։  Ավելի ուշ նա նկարներց հեռացնում է ավելորդությունները։


Այս լուսանկարները տեսնելուց հետո շատերի մոտ ցանկություն է առաջանում ներկա լինել Սմիլդեի պրեֆորմանսին, սակայն նկարիչը հրաժարվում է ելույթ ունենալ բաց միջոցառումների ժամանակ։





хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 402


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v