• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

«Մեծն գեղեցկություն»․ Պաոլո Սորենտինոյի էսթետիկ որոնումները

Իտալացի հանրահայտ ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծն գեղեցկություն» ֆիլմի մասին 2013-ին խոսեցին բոլորը, Կաննի կինոփառատոնում անհավանական հաջողություն ունեցած այս կինոնկարով կա՛մ հիացած էին, կա՛մ հիասթափված, սակայն երևի թե չի գտնվի ֆիլմը տեսած որևէ մեկն, ով անտարբեր է մնացել դրա նկատմամբ։ Այն ինչպես միշտ արտահայտում է Սորենտինոյի ոճը, սա ռեժիսորի արտացոլանքն է՝ գեղեցիկ, սրամիտ, լիրիկական և անմոռանալի։



Ֆիլմի գլխավոր հերոսի հետ հանդիսատեսը ծանոթանում է այնքան հանկարծակի, որ սկզբում չի էլ կարող կռահել, որ այս խորաթափանց, բազմակողմանի անհատի շուրջ է կառուցվելու ողջ ֆիլմը։ Ջեպ Գամբարդելան (Թոնի Սերվիլո) հայտնի լրագրող և քննադատ է, նա ապրում է Հռոմի ամենագեղեցիկ շենքերից մեկում, հանդիպում քաղաքի ամենաշքեղ կանանց հետ, գիշերները նրանց հետ հիանում է աստղազարդ երկնքով։ Ցերեկները Ջեպը քայլում է գեղեցիկ փողոցներով, վայելում իր էսթետիկ մտազբաղությունը։ Երբեմն նրան անսովոր, կպչուն և ծանր մտքեր են այցելում կյանքի, դրա իմաստի ու նշանակության, դերի և դերակատարման մասին։ Նրան շրջապատող գլամուրային, մեկօրյա, անհոգի երեկույթների աստղտերից և առաջին դեմքերից Ջեպը տարբերվում և ֆիլմի գլխավոր հերոսն է դառնում միայն այն պատճառով, որ մենք լսում ենք նրա այս մտքերը։ Մնացած ամեն ինչով նա հենց այս կիսահիվանդ, կիսախարխուլ, խելագար և վայրի հասարակության մասնիկն է։



Ֆիլմի անունը պատահական չէ․ այն գերհագեցած է գեղեցկությամբ, հզոր, նմանը չունեցող պատկերներով՝ բնություն, արվետսի գործեր, ճարտարապետություն։ այս ամենին որպես կտրուկ, աչք ծակող հակադրություն ռեժիսորը ներկայացնում է Հռոմի մյուս երեսը, մեկ ուրիշ գեղեցկություն՝ գիշերային շքեղ ակումբներ, պարեր, դիմակավորված երեկույթներ և կեղծ, սարսափ ներշնչող, անբնական, էյֆորիկ հաճույքներ։


Ջեպ Գամբարդելան այս հիվանդ հասարակության անբաժան տարրն է։ Այստեղ բոլորն ամեն ինչ գիտեն միմյանց մասին, յուրքանչյուրն անհոգության խրախճանքներին գալիս է՝ հետևից քարշ տալով հոգու բազմահազար սպիները։ Թաղված երազանքներ, սերեր, ապրումներ՝ այս ամենը մնում է գիշերային արբեցնող գեղեցկության մյուս կողմում։


Ջեպը հատկապես պարզ է տեսնում այս կիսավեր մարդկանց սպիները, նրա հոգին էլ լի է դրանցով․․․



Ֆիլմում ներկայացվող գեղեցկությունը գրավիչ է, սկզբում ուզում ես մնալ այս աշխարհում, ձուլվել այն Հռոմին, որում ապրում են հերոսները, սակայն աստիճանաբար, իրեն բնորոշ նրբանկատությամբ, Սորենտինոն բացում է մեր առաջ իրողությունը․ անգամ այսպիսի «մեծն գեղցկությունը» չի կարող լցնել մարդու հոգին, եթե այդ հոգին դատարկվել է։


Մեծն գեղեցկությունը բնության, արվեստի գործերի մեջ չէ՝ իր ֆիլմով ասես պնդում է Սորենտիոն։ Ոչ ոք չգիտի՝ որտեղ է այն իրական գեղեցկությունը, անգամ մեծն սուրբ քույրը, ում Հռոմ կատարելիք այցին է նվիրված ֆիլմի եզրափակիչ հատվածը։ Բայց ինչ-որ տեղ՝ մեր հոգիների խորքում, երբեք չի մեռնում այդ մոգական հիանալին, անգերազանցելի, կատարյալ գեղեցիկը գտնելու անհագ ցանկությունը։ Այն չի մեռնում՝ չնայած միլիոնավոր ձախողված փորձերի։


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 22


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր