Netflix․ 3 ամենաքննարկված սերիալներն այս ամիս


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Netflix․ 3 ամենաքննարկված սերիալներն այս ամիս

 

Բոլոր նրանք, ովքեր երբևէ օգտվել են Netflix-ից, գիտեն, որ այն նույն ազդեցությունն է ունենում, ինչ, օրինակ, երեխաների համար քաղցրավենիքի ու խաղալիքների խանութները միանգամից։


Այս տարին Netflix-ի համար բացառություն չէր, հունվարին մեկը մյուսի հետևից սկսեցին մեկնարկել ֆիլմեր ու սերիալներ, որոնցից անհնար է կտրվել։ Վերջին ամսվա իսկական աղմուկ բարձրացրած 3 սերիալներին արդրադառնում ենք այս նյութում։


1 YOU – Դու

Այս ամերիկյան հոգեբանական թրիլերի առաջին սեզոնը հիմնված Քերոլայն Քեփնեսի (Caroline Kepnes) 2014 թվականին հրատարակված նովելի վրա, որտեղ գրքի հերոս՝ գրախանութի մենեջեր Ջոն սիրահարվում է հաճախորդներից մեկին, որը դառնում է նրա իսկական մոլուցքը։ Ամբողջ առաջին սեզոնի դեպքերը զարգանում են Ջոյի հիվանդագին հետաքրքրության շուրջ։ Գլխավոր հերոսին մարմնավորում է մեզ "Gossip Girl” սերիալից քաջ հայտնի Փեն Բեջլին։


Ֆիլմն ուշագրավ է, լարված ու մի փոքր նյարդային։ Երկրորդ սեզոնը ճանապարհին է, և մեր խմբագրակազմն անհամբեր սպասում է դեպքերի զարգացմանը։


 

2․Russian Doll – Ռուսական տիկնիկ (матрёшка)


Դարձյալ ամերիկյան պատմություն՝ այս անգամ ավելի կատակերգային տարրերով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2019-ի փետրվարի մեկին, և ֆիլմն արդեն հասցրել է հայտնվել բուռն քննարկումների կիզակետում։ Գլխավոր հերոսուհի Նադիա Վուլվոկովը (Նատաշա Լյոնի դերակատարմամբ, որը ֆիլմի համահեղինակներից է) անընդհատ մահանում ու վերակենդանանում է նույն պահից, երբ կանգնած է լվացարանի մոտ՝ սեփական 36-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառմանը։ Այս գիշերը չի ավարտվում, ամեն անգամ նա վերադառնում է նույն գիշերվա նույն պահին, և փոխում իրադարձությունների ընթացքը, սակայն մահն անխուսափելի է, ինչպես և նրա դեպքում, նորից վերակենդանացումը։


Ֆիլմն առաջին պահին անհեթեթություն է հիշեցնում, սակայն կլանում է և հատկապես հետաքրքիր դառնում, երբ Նադիան հանդիպում է իր պես նույն գիշերը վերապրող ու միաժամանակ նույն պահին մահացող Ալանին։


3․Sex Education – Ամեն ինչ սեքսի մասին

Բրիտանական դեռահասների ավագ դպրոցում տեղի ունեցող անցուդարձը, փափուկ ասած, զարմացրեց մեզ։ Սերիալի սյուժեն հյուսված է համեստ ու ինքնամփոփ դեռահաս Օթիս Միլբըրն (Էյսա Բաթերֆիլդ), նրա սեքս-թերապևտ մոր, համասեռական սևամորթ ընկերոջ ու շատ խելացի, բայց «վատ աղջկա համբավ» ունեցող Մեյվ Ուայլիի (Էմմա Մաքեյ) կյանքերի շուրջ։

Տղան ամաչկոտ է, և դա հատկապես սրում է նրա մայրը, որը մասնագիտական պատճառներով չի կարողանում սահմաններ գծել իր ու տղայի շփման մեջ ու չխառնվել նրա գոյություն չունեցող սեռական կյանքին։


Օթիսը խորաթափանց է, նա կարողանում է հասկանալ մարդկանց։ Երբ պատահաբար սկսում է շփվել Մեյվի հետ, վերջինս նկատում է նրա ունակություններն ու առաջարկում դպրոցում սեռական կյանքի գաղտնի խորհրդատվություն կազմակեպել՝ ինքը կգտնի հաճախորդներին, իսկ Օթիսը կանցկացնի հոգեբանական, սեռական խորհրդատվությունը։ Ֆիլմը լի է բաց տեսարարններով և չափազանց անկեղծ երկխոսություններով, սակայն բավականին հետաքրքիր է, հատկապես նրանց համար, ովքեր անտարբեր չեն սեռական կրթության ու դաստիարակության խնդիրների հանդեպ։


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 241


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v