• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Մնեմոնիկա․ Հիշելու զարմանալի արվեստ

Մենդելեևի աղյուսակը դպրոցում, իսկ սահմանադրական իրավունքի դասախոսությունները համալսարանում. Ի՞նչը կարող է միավորել առաջին հայացքից իրարից բավական տարբերվող այս երկու երևույթները։ Իհարկե դրանք հիշելու բարդ ու ձանձրալի պրոցեսը։ Երևի շատերդ եք բախվել նոր անուններ կամ հեռախոսահամարներ հիշելու խնդրին։


«Քաղաք»-ն այս անգամ որոշել է օգնել ձեզ այս բարդ փորձության հարցում և դրանք հիշելու պրոցեսը դարձնել հաճելի ու օգտակար։



Մնեմոնիկան մեթոդների և հատուկ տեխնիկաների ամբողջություն է, որը հեշտացնում է հիշելու պրոցեսը։ Մնեմոնիկայի ամենագլխավոր սկզբունքը վիզուալիզացիան է։ Ցանկացած ինֆորմացիա ձեր գլխում պետք է փոխակերպվի պատկերի։ Կարևոր է, որ պատկերները լինեն մեծ, գունավոր և որքան հնարավոր է ծիծաղելի։ Այդ պարագայում դուք երկար կկարողանաք մտապահել ինֆորմացիան, որը ցանկանում եք հիշել։


1. Ստեղծեք պատմություն


Երբևե մտածե՞լ եք թե ինչու եք ավելի հեշտ հիշում գեղարվեստական գիրքը որը կարդացել եք 5 տարի առաջ, քան դասախոսությունը, որը սերտում էիք քննության նախորդ գիշերը։ Բանն այն է, որ կարդալով գեղարվեստական գիրքը դուք Ձեր մտքում կարծես ֆիլմ եք նկարում՝ վերածելով ամեն բառ յուրօրինակ պատկերի։ Այս մեթոդի առանձնահատկությունը հենց ինֆորմացիան պատմություն դարձնելն է։ Օրինակ՝ վերցնենք պատահական թվանշաններ՝ 12358։ Թվերը հիշելը միշտ էլ բարդ է ու ձանձրալի։ Իսկ հիմա փորձենք թվերը վերածել ծիծաղելի պատմության։ Օրինակ՝ պատկերացրեք, որ 12 ամիս շարունակ, օրեկան 35 անգամ դուք ստիպված եք նստել 8-րդ համարի երթուղայինը։Այս մեթոդի օգնությամբ դուք ձանձրալի ինֆորմացիան կարող եք վերածել ծիծաղելի պատմության, իսկ ձեր ուղեղը միշտ պատրաստ է մտապահել ցանկացած հետաքրքիր և անհեթեթ ինֆորմացիա։



2․ Ցիցերոնի մեթոդ


Պարզվում է, որ հիշելու տեխնիկաներ կիրառվել են հնագույն ժամանակներից։Այդպիսի մի տեխնիկա առաջարկել է փիլիսոփա Ցիցերոնը, որի անունով էլ հենց կոչվել է այս տեխնիկան։ Այս մեթոդի առանձնահատկությունը հետևյալն էդուք պետք է ստեղծեք պատկերների ձեր սեփական «դղյակը»։ Օրինակ՝ դուք պետք է հիշեք 5 պատահական բառ՝ գիրք, ծաղկաման, կոշիկ, ատամի խոզանակ և կատու։ Այժմ այս բառերը տեղավորեք մտքերի ձեր « դղյակում»։ Գիրքը դրեք ձեր սենյակի պահարանում, ծաղկամանը հյուրասենյակի սեղանին, կոշիկները տեղավորեք հատուկ պահարանում, ատամի խոզանակը տարեք լոգասենյակ, դե իսկ կատուն սպասում է ձեզ ննջասենյակում։ Կարևոր է, որ դուք հաստակ հիշեք, թե ինչպես եք դասավորում ձեր «դղյակի» սենյակները, և դրանք անպայման պետք է անշարժ լինեն։



Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ամեն տարի տեղի է ունենում հիշողության համաշխարհային առաջնոթյուն, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից մասնակիցներ են հավաքվում հիշելու համար որքան հնարավոր է շատ ինֆորմացիա։ Այս առաջնությունում մասնակիցներից ոմանց հաջողվել է գրանցել հիշելու զարմանալի ռեկորդներ։ Օրինակ՝ Ալեքս Մալենը Ամերիկայից կարողացել է 5 րոպեում մտապահել 568 թիվ, իսկ Մոնղոլիայից Մունխշուռ Նարմանդախը 1 ժամում հիշել է 1924 խաղաքարտ։


Հիշողությունը զարգացնելը հեշտ չէ, բայց հնարավոր է, պարզապես պետք է անընդհատ աշխատանք տանել։


Հեղինակ՝ Անահիտ Ղարիբյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 24


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր