• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Օսկարակիր վիքիպեդիա Նատալի Փորթմանի ամենասիրված դերերը

Հոլիվուդյան ֆիլմերի սիրահարների մեջ գրեթե չեն գտնվի մարդիկ, ովքեր անտարբեր են գեղեցկուհի Նատալի Փորթմանի հանդեպ․ նա գեղեցիկ է, էլեգանտ, տաղանդավոր, խելացի և հետաքրքիր։ Բազմաթիվ հաջողված դերերից բացի Նատալին մեծ ձեռքբերումներ ունի նաև մի շարք այլ ասպարեզներում։


«Քաղաք»-ը քեզ համար առանձնացրել է դերասանուհու կյանքի հետաքրքիր դրվագները, ինչպես նաև ամենասիրված ֆիլմերն ու հաջողված դերերը։


Նատալին ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին Երուսաղեմում։ Իսկական ազգանունը Հերշլագ է։ Երբ դերասանուհին 3 տարեկան էր, ընտանիքը որոշեց ԱՄՆ տեղափոխվել։ Դեռ վաղ հասակից Նատալին հետաքրքրվում էր պարարվեստով, դպրոցական տարիներին ուսման հանդեպ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում։ Դեռևս շատ երիտասարդ հասակում Նատալին մոդելային կարիերա սկսելու առաջարկ էր ստացել, սակայն հրաժարվել էր՝ նշելով, որ կցանկանար դերասանուհի լինել։ Որոշ ժամանակ անց Նատալին մասնակցեն Լյուք Բեսոնի «Լեոն» ֆիլմի քասթինգին և հաջողության անցավ այն։


Հենց այս ֆիլմով սկսվեց դերասանուհու մեծ ուղին։ «Լեոն»-ից հետո Նատալին ներկայացավ «Զարգացում» ֆիլմում, հետագայում տարբեր կինոնկարներում հանդես էր գալիս Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի և մի շարք այլ մեծությունների հետ։ 1996-ին Պորտմանի մասնակցության միանգամից 3  ֆիլմ է էկրաններ բարձրանում՝ «Բոլորն ասում են՝ սիրում եմ քեզ», «Մարսը գրոհում է», «Գեղեցիկ աղջիկներ»։ Այս ֆիլմերից հետո Նատալիին նկատում են հայտնի և հեղինակավոր ռեժիսորներ։ Դերասանուհին հրավիրվում է նկարահանվելու «Աստղային պատերազմներ»-ում, ինչը նրան միանգամից բոլորվին այլ փառք է բերում։


Չնայած այսպիսի հաջողությանը՝ Պորտմանը համեստորեն շարունակում է կրթություն ստանալ և մեծ ուշադրություն հատկացնել գիտությանը։ «Աստղային պատերազմներ»-ից մեկի պրեմիերային երիտասարդ աստղը որոշեց չմասնակցել, քանի որ պետք է պատրաստվեր ավարտական քննություններին։ Դպրոցն ավարտելուց հետո Նատալին ընդունվեց Հարվարդի համալսարանի հոգեբանության բաժին և հաջողությամբ ավարտեց այն։ Իզուր չէ, որ դերասանուհու ընկերների շրջանում նրան «վիքիպեդիա» են անվանում ամեն ինչի մասին տեղեկացվածության և բարձր ինտելեկտի համար։


Նատալիի հետ երբևէ աշխատած մարդիկ վստահեցնում են, որ նա Հոլիվուդի ամենաջանասեր և պատասխանատու մարդկանցից է։ Այսպես, «Սև կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Պորտմանն այնքան ուժ էր ներդնում բալետի պարերը ինքնուրույն կատարելու համար, որ երբեմն 16 ժամ շարունակ դուրս չէր գալիս ստուդիայից։ Այս նկարահանումների և անվերջ փորձերի ժամանակ էլ Նատալին հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ Նյու Յորքի բալետի պարող, խորեոգրաֆ Բենջամեն Միլպյեին։ 2011 թվականին զույգը որդի ունեցավ։


«Քաղաք»-ը ներկայացնում է Նատալի Փորթմանի ամենասիրված դերերը։


«Լեոն» 



Ֆիլմի նկարահանումների ժամանակ Նատալին ընդամենը 13 տարեկան էր, սակայն հիանալի խաղի շնորհիվ այս ֆիլմը նրան արդեն իսկ մեծ հաջողություն բերեց։ Գարի Օլդմանի և Ժան Ռենոյի հետ նույն խաղահրապարակում փոքրիկ դերասանուհին իրեն հիանալի էր զգում։ Արդյունքում այս ֆիլմը սիրվեց հազարավոր մարդկանց կողմից։


«Աստղային պատերազմներ։ Գաղտնի վտանգ» 



Ամիդալա թագուհու կերպարը Նատալիի մյուս հաջող աշխատանքն էր։ Դերասանուհին ծիծաղով է հիշում այս նկարահանումները․ «Պետք էր խոսել գոյություն չունեցող հերոսների հետ։ Հագուստներն անչափ գեղեցիկ էին, բայց հարմար չէին։ Գրիմի վրա մի քանի ժամ էր ծախսվում, բայց դա հիանալի, անկրկնելի փորձ էր»,- ասում է դերասանուհին։


«Մերձեցում»



Սա դերասանուհու առաջին մեծ դերն է, այստեղ նա ներկայանում է մերկապարուհի Էլիսի կերպարով։ Ֆիլմը լի է բաց տեսարաններով։ Քննադատներն արդյունքում նշեցին, որ «Լեոն»-ում հանդես եկած աղջնակից ոչինչ չի մնացել։


«V նշանակում է Վենդետա»



Նատալիի կարիերայի կարևոր դրվագներից է այս գեղեցիկ, համարձակ հակաուտոպիան։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին արդեն ավարտել էր Հարվարդի համալսարանը և շրջել էր աշխարհով ահաբեկչությունների  դեմ պայքարի մասին դասախոսություններով։ Հատկանշական է, որ հանուն այս դերի Նատալին թույլ է տվել ամբողությամբ սափրել մազերը։


«Եվս մեկը Բոլեյնների տոհմից»



Սա առաջին դերն է, որը Նատալիից պահանջեց բացասական, ծանր բնավորությամբ հերոսուհու կերտել, սակայն դա նրա մոտ ինչպես միշտ հիանալի ստացվեց։


«Սև կարապը»



Բալետի պարուհի Նինայի դերի համար Պորտմանն «Օսկար»-ի արժանացավ։ Նրա խաղն այստեղ անթերի է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Նատալին հղի էր, այնուհետև նկարահանվում էր 20 ժամ շարունակ, քաղցած մնում, կորցնում քաշը, նյարդային ծայրահեղ հյուծման հասնում։ Թերևս սա է օգնել դերասանուհուն այնքան բնական կերտել խելագարության հասած պարուհու կերպարը։


«Ջեքի»



Նատալիի վերջին ամենահաջողված աշխատանքներից է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի կնոջ՝ Ժակլին Քենդիի կերպարը։ Նատալին հրաշալի է փոխանցել ամուսնուն կորցրած առաջին լեդիի ողջ ցավն ու անսահման կորստի զգացումը։


Դերասանուհու ո՞ր դերն ես ամենից շատ սիրում դու։

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 52


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր