Դժվար է գտնել Քեյ-փոփ ժանրի սիրահարի, ով գոնե մեկ անգամ չի լսել BTS խմբի մասին։ Վառ, գունեղ, երիտասարդ և տարբերվող, այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել։ Տղաներին հաջողվել է երկրպագուներ ձեռք բերել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում, Ամերիակում և Ավստրալիայում, որտեղ նրանց համերգի տոմսերը վաճառվում են կայծակնային արագությամբ։
Հարավկորեկան այս խումբը մեծ հաջողություններ է գրանցել Արևմուտքում: Մասնավորապես ճանաչված լինելով սոցիալական կայքերում՝ BTS-ը 2016 թվականին Forbes-ի կողմից ճանաչվել է որպես Twitter-ի ամենաշատ retweet եղած արտիստ։ 2016թ. հոկտեմբերին Billboard-ը տեղադրեց BTS-ին Social 50 չարտի առաջին հորիզոնականում, դարձնելով նրանց առաջին քեյ-փոփ աստղերը, ովքեր եղան այս չարտի առաջին հորիզոնականում: Մինչ օրս, Social 50-ի չարտի հորիզոնականում նրանք մնացել են 23 հաջորդական շաբաթ: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ աշխարհում վաճառվել է BTS-ի 4մլն ալբոմ։
Շատերին հայտնի են BTS-ի այնպիսի երգեր, ինչպիսիք են “Idol”-ը “Fake love”-ը, “Mic Drop”-ը, որոնք դարձել են խմբի հաջողության այցեքարտն ամբողջ աշխարհում։ Սակայն կան ոչ այդքան հայտնի և քիչ լսված երգեր,որոնք ոչ պակաս արժանի են ուշադրության։
«Քաղաք»-ը որոշել է ձեզ ներկայացնել այդ երգերը։
House of Cards
Այս եթերային ու մելոդիկ երգը աննկարագրելի էմոցիաներ է պարգևում ցանկացած ունկնդրի, իսկ տղաների հրաշալի վոկալը ամբողջացնում է երգի հեքիաթային ազդեցությունը։
The Truth Untold
“The Truth Untold”-ը խմբի վերջին “Love Yourself: Answer” ալբոմից է ։Այստեղ տղաները պատմում են մարդկային վախերի և սեփական անիքնավստահության մասին։ Երգում հիմնականում ներկայացվում է սեփական ես-ի նկատմամաբ վախը, ինչի հետևանքով նրանք մշտապես «դիմակներ են կրում»։
բեր չեն կարող թողնել երկրպագուներին։
V-‘Singularity’
jin-Awake
Jimin-Promise
Հեղինակ՝ Անահիտ Ղարիբյան