Ընտանեկան կյանքի ամբողջ ճշմարտությունը


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ընտանեկան կյանքի ամբողջ ճշմարտությունը

 

 

Սակայն ժամանակի ընթացքում զգալով իրականությունը, ընկղմվելով կենցաղի մեջ, զույգերը սառում են միմյանց նկատմամբ:

Այդ պատճառով ավելի լավ է միանգամից ազատվել անիմաստ միֆերից և պատրաստ լինել իրականությանը:


«Վեճերի բացակայություն»

 

Եթե դուք ընտանեկան կյանքը պատկերացնում եք առանց վեճերի, ապա դուք պետք է երկնքից իջնեք ցած: Ընտանեկան կյանք առանց վեճերի չի լինում: Վեճը սովորական երևույթ է: Զույգից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները և սովորությունները, այդ պատճառով հակադրությունները ձգում են միմյանց: Եթե դուք կարողանաք գտնել փոխզիջման տարբերակ, ապա այդ կերպ դուք կամրապնդեք ընտանիքը:

 

«Զույգերը պետք է նույն կերպ մտածեն»

Իրականում, եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, ապա նորապսակների մոտ ոչ մի խնդիր չէր լինի: Արժե հիշել, որ բոլոր մարդիկ անհատականություններ են և տարբվերվում են միմյանցից: Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը: Այդ պատճառով զույգից սպասել նույն կարծիքը, ինչ ձերն է՝ չարժե: Ուղղակի սովորեք լսել միմյանց, միգուցե դուք, իրոք, սխալ եք կամ՝ հակառակը:

  

«Երեխան ամրացնում է ընտանիքը»

Երեխայի ծնունդը չի օգնում ամրացնել ընտանիքը: Հակառակը, առաջնեկի ծնվելուն պես նոր խնդիրներ են առաջանում, ինչը կարող է հանգեցնել զույգերի միջև ավելի շատ ագրեսիայի: Ամենակարևորը՝ կարողանալ պայմանավորվել իրար հետ և հեշտ ճանապարհներ չփնտրել: Եթե ձեզ հաջողվի փոխզիջման գալ և ընդհանուր լեզու գտնել, ապա երեխայի ծնունդը միայն կամրացնի ձեր ամուսնությունը:

«Բոլոր պարտականությունները կիսվում են ամուսինների միջև»

Եթե դուք կարծում եք, որ ընտանեկան կյանքում մարդիկ կիսում են իրենց պարտականությունները հավասարապես, ապա դա շատ մեծ մոլորություն է: Ճշտեք, թե ինչ է ձեր սիրելին կարողանում ամենից լավ անել՝ սիրո՞ւմ է արդյոք պատրաստել կամ մաքրել, և ընթացքում տնային գործն այնպես դասավորեք, որպեսզի ձեզ ու ձեր երկրորդ կեսին հարմար լինի:

  

«Հարսանիքից հետո բնավորության փոփոխություն»

Տարածված միֆերից է, որ հարսանիքից հետո զույգի վերաբերմունքը փոխվում է: Իրականում դա այդպես չէ: Անձնագրում կնիքը չի փոխում զույգի պահվածքը: Այդ պատճառով մինչև ամուսնությունը պետք է կշռել բոլոր դրական և բացասական կողմերը, նոր ընդունել կյանքի ամենակարևոր որոշումը:

  

Եզրակացություն

Ընտանեկան կյանքում ամենակարևորը միմյանց լսելն է, հարգելը, փոխզիջման գնալը, միմայնց սիրելը:

Հոգ տարեք ձեր ամուսնության մասին:

Նորապասակները բոլորովին այլ կերպ են պատկերացնում իրենց ընտանեկան կյանքը:

Սակայն ժամանակի ընթացքում զգալով իրականությունը, ընկղմվելով կենցաղի մեջ, զույգերը սառում են միմյանց նկատմամբ:

Այդ պատճառով ավելի լավ է միանգամից ազատվել անիմաստ միֆերից և պատրաստ լինել իրականությանը:

 



хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 568


    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v