• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Փարիզ 2014. ամենաուշագրավ 5 մեքենաները

Փարիզ 2014. ամենաուշագրավ 5 մեքենաները

Փարիզում օրերս տեղի ունեցող ավտոցուցահանդեսում ներկայացվող նորույթները բազմաթիվ են ու բազմազան: Փորձենք ներկայացնել ամենաուշագրավ մոդելները: Զարմանալի չէ, որ հնգյակում բոլոր մեքենաները կրոսսովեր են, որն այսօր ամենապահանջված թափքն է ավտոաշխարհում:





KIA SORENTO

Kia Sorento-ի նոր սերունդն ավելի խոշոր ու էլեգանտ է ստացվել: Ուժային ագրեգատները նույնն են. 188 ձիաուժանոց բենզինային և 185, 200 ձիաուժանոց դիզելային շարժիչները վերցվել են նախորդ մոդելից: Թե ինչքանով է փոփոխվել այս գեղեցիկ մեքենայի արժեքը, դեռ հայտնի չէ:



 







MITSUBISHI OUTLANDER CONCEPT S

Այս նորաձև ու հարմարավետ ամենագնացը ամենապահանջվածներից է ավտոշուկայում: Փարիզում ցուցադրվող հիբրիդային մոդելը համալրված է 2 էլեկտրո և 1 ներքին այրման շարժիչներով, միայն էներգիայով ամենագնացը 60 կմ կարող է ընթանալ:



 





SUZUKI VITARA

Մինչ այս Suzuki  ընկերությունը Vitara մոդելը թողարկել է տարբեր անվանումներով՝ Escudo,  Sidekick, ինչը բացասական աղդեցություն է ունեցել մոդելի պատմության ու իմիջի ձևավորման վրա: Նոր Vitara –ի թողարկումը ընկերության ամենակարևոր  ու ճիշտ որոշումերից է, որը հանդես է գալու որպես լուրջ մրցակից այնպիսի կրոսովերների համար, ինչպիսիք են Ford EcoSport, Nissan Juke, Opel Mokka:



 





BMW X6

Փարիզում ներկայացված բոլոր մեքենաների շարքում իր շքեղությամբ ու խստությամբ առանձնանում է նոր BMW X6-ը: Նոր սերունդն ավելի խոշոր է ու տեխնոլոգիական. Նորամուծություններից հետաքրքիր է փոխանցման տուփի ու նավիգացիայի համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս ավելի վաղ հասկանալ, թե 8 աստիճաններից որն է պետք ընտրել: Հայտնի է նաև այս ցանկալի մեքենայի գինը, այն կազմում է մոտավորապես 90 000-120 000 դոլար:



 





VOLKSWAGEN PASSAT

Եվ վերջում հավերժ դասական Volkswagen Passat, որը վաղուց է ապահովել իր համար տեղ ամենապահանջված ու լավ վաճառվող մեքենաների շարքում: Այնպես որ նոր սերնդի ի հայտ գալուն շատ-շատերն էին սպասում: Շուկայում հաջողություն վայելելու համար նոր B8 –ը ունի բոլոր նախադրյալները՝ առավել նորաձև դիզայն ու հարմարավետ ինտերիեր, շարժիչների բազմազանություն (120-280 ձիաուժ), տեխնոլոգիական մի շարք նորույթներ, այդ թվում GTE հիբրիդային տարբերակը:



 


 скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 278


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր