• 15:25 – Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը 
  • 16:29 – Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին 
  • 15:31 – Գազի գինը կարելի է 10%-ով նվազեցնել 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 22:16 – Լեբկուխեն 

Սոնա Ղազարյանը Հայաստանը կներկայացնի միջազգային մրցույթում

 
 
Չինաստանում կայանալիք «Miss Oriental Tourism Pageant 2017» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է մոդել Սոնա Ղազարյանը: Նրան Հունգարիայից հրավիրել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը: Armtimes.com-ի հետ զրույցում մոդելն ընդգծեց, որ մեծ պատասխանատվություն է զգում եւ ամեն ինչ անելու է Հայաստանը պատվով ներկայացնելու համար:
«Մեծ անհամբերությամբ եմ սպասում մրցույթին: Ամբողջ էներգիաս եւ ժամանակս տրամադրել եմ պատրաստվելուն, որպեսզի հնարավորինս լավ ներկայացնեմ Հայաստանը. սա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Հիմա մարզվում եմ, արդեն ընտրել եմ հագուստները, դրանց մեծ մասը բերել եմ Հունգարիայից, ընթացքի մեջ են փաստաթղթերիս հետ կապված հարցերը»,- ասաց նա:

 
 
Սոնան Հունգարիայում բավականին հայտնի մոդել է: Այդ երկիր է տեղափոխվել մոտ 6 տարի առաջ՝ 18 տարեկանում՝ սովորելու եւ աշխատելու: 19 տարեկանից սկսել է լուսանկարվել տարբեր ամսագրերի համար: Հասցրել է նաեւ հանդես գալ հունգարական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկի՝ RTL-ի հեռուստասերիալներից մեկում: Մարմնավորել է հարուստ տղամարդու ընկերուհու: Մոդելինգի հետ միասին ունի նաեւ պետական աշխատանք:

 
«Մայրաքաղաք Բուդապեշտում աշխատում եմ Epam Systems միջազգային կազմակերպության ադմինիստրացիայում: Աշխատում եմ ամեն օր՝ ներառյալ շաբաթ-կիրակի օրերին: Հաճախ աշխատանքից հետո ունենում եմ ֆոտոսեսիաներ: Իմ էությունն այդպիսին է. ես սիրում եմ զբաղված լինել: Երկու ասպարեզում էլ հաճույքով եմ աշխատում եւ փորձում եմ դիմակայել դժվարություններին: Կյանքում յուրաքանչյուր ձեռքբերում լինում է դժվարությունների գնով»,- ասաց նա:
«Miss Oriental Tourism Pageant 2017» մրցույթն անցկացվելու է մարտի 3-ից 19: Սոնան նաեւ այլ մրցույթների մասնակցության առաջարկներ ունի, սակայն դրանց մասին առայժմ չի կարող խոսել:
 
WLBF
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 1973


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО РЕКЛАМА НА РАДИО
    Հայաստանը այսօր