Այսպես կոչված մուրաբայով թխվածքաբլիթների համի մասին բոլորը գիտեն։ Դրա համար էլ, եթե դուք մեծ ցանկություն ունեք այն պատրաստելու, միանգամից գործի անցեք։ Մենք ձեզ առաջարկում ենք բաղադրատոմս, որի բաղադրիչները կան գրեթե բոլոր տներում։ Այն պատրաստվում է շատ արագ։
Ձեզ հարկավոր է
Պատրաստման եղանակը․
Սկզբից պատրաստում ենք խմորը։ Հալեցրեք կարագը, այնուհետև լցրեք այն խորը ամանի մեջ։ Խառնեք հալեցրած կարագը ձվերի, շաքարի և վանիլինի հետ։ Լցրեք ալյուրը, խառնեք փխրեցուցիչի հետ և ավելացրեք մնացած բաղադրիչներին։ Ալյուրը պետք է աստիճանաբար լցնել մանրակրկիտ խառնելով։ Հունցեք խմորը։ Բաժանեք ստացված խմորը 2 մասի։ Դրանցից մեկը պետք է լինի մի փոքր մեծ մյուսից։ Այնուհետև խմորի փոքր մասը դրեք սառանարանում մոտ 1 ժամ։
Խմորի մեծ մասը գրտնակեք և դրեք թխելու համար նախատեսված ֆորմայի մեջ։ Այն պատեք խոհանոցային թղթով, որն իր հերթին պատված է յուղով։ Խմորի վրա դրեք ջեմը կամ մուրաբան։ Հավասարապես կիսեք։ Հանեք սառցախցիկից 2-րդ խմորը և քերեք այն քերիչով՝ հավասարապես ծածկելով միջուկը։
Դրեք թխվածքաբլիթները տաք ջեռոցում 25 րոպե։ Վերջ, այս համեղ քաղցրավենիքը պատրաստ է։ Բարի ախորժակ: