Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։
Բաղադրիչներ
Պատրաստումը. Կաթը եռացրեք՝ մեջը աղ լցնելով։ Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։ Երբ կաթը արդեն եռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։ Երբ զանգվածը առանձնանա շիճուկից, անցկացրեք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։
Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։ Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։ Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ՝ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։
Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։