Այս տորթը սիրում են բոլորը։ Համից չեք կշտանա, աներևակայելի համեղ, նուրբ ու ախորժելի տորթ «Էսկիմո»․ ամենապարզ բաղադրատոմսը։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ խմորի համար՝
կրեմի համար․
ջնարակի համար․
Պատրաստման եղանակը․ Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Սպիտակուցները լավ հարել, դնել մի կողմ։ 4 դեղնուցը միացնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝
մինչ սպիտակ զանգված կստացվի։ Հարած դեղնուցին ավելացնել սոդան, ջուրը, կակաոն, դանդաղ
խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը։
Մաս-մաս լցնել 1 բաժակ ալյուրը, վանիլինը։ Շատ խառնել պետք չէ։ Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և հարթեցնել։ Մի քանի անգամ խմորով տապակը խփել սեղանին, ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։
Կրեմ․կաթսայի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և 3ճ․գ․ ալյուրը, լավ հարել, ավելացնել գոլ կաթը և դնել թույլ կրակին։ Անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի, հենց պղպջակներ հայտնվեն, եփել ևս 1 րոպե։ Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։