Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը
Այժմ նորաձևության աշխարհում ընդունված են գեղեցկության բոլորովին նոր չափանիշներ. Մոդելները պետք է լինեն անսովոր տեսքով և իրենց սեփական յուրահատկությամբ:
Լարա և Մարա Բավարները հենց այդպիսի մոդելներ են: 11 տարեկան հասակում նրանք բավականին հայտնի են դարձել:
Աղջիկները ապրում են Բրազիլիայում, նրանց ծնողները սևամորթ են: Իսկ աղջիկները ծնվել են բոլորովին այլ կերպ, քան իրենց ծնողները: Նրանք ճերմակ մաշկ ունեն, սպիտակ մազեր և կապույտ աչքեր: Նրանք ալբինոս են: Հենց այս առանձնահատկության շնորհիվ է, որ նրանք հրավիրվել են Վինիսիուս Տերրանովի լուսանկարչական ծրագրին` «Ֆլորես Ռարաս»(թարգմանվում է պորտուգալերենից որպես «Հազվագյուտ ծաղիկներ»):
«Իմ արվեստի նպատակն է ցույց տալ գեղեցկությունն իր բազմազանությամբ», — ասում է լուսանկարիչն իր նախագծի մասին:
Ընտանիքում նաև կա ավագ դուստր` Շեյլան, նա մուգ մաշկ ունի: Շեյլան և նրա քույրերը մասնակցեցին լուսանկարչական նախագծին:
Աղջիկները շատ սիրվեցին: Նրանք արդեն համագործակցել են այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ «Nike», «Insanis» և «Bazaar Kids»:
Լարան և Մարան շատ են սիրում իրենց արտաքին տեսքը և երբեք դժգոհ չեն եղել այս հարցում: Նրանք իրենց վստահ են զգում: «Մենք հավատում ենք, որ ալբինիզմը գեղեցիկ է, մենք սիրում ենք մեր մազերը, աչքերի գույնը և մաշկի երանգը», — ասել է Լարան բրազիլական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Մեզ նման լինելը դժվար է, մենք իսկապես սիրում ենք տարբերվել և ուրախ ենք մեր եզակի գեղեցկությամբ», — ավելացրեց Մարան:
Քույրերն իրենց հաշիվն ունեն «Ինսթագրամի» ցանցում, և նրանք արդեն ունեն ավելի քան 6000 բաժանորդ, և դրանց թիվը օրեցօր աճում է: