• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Այն ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը, կտա՞ արդյոք աշխարհին  կորոնավիրուսը․ Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը

Տևական ժամանակ է, ինչ դերասան ու կատակերգու Վարդան Պետրոսյանը հանդես չէր գալիս նոր նախաձեռնությամբ։ Ահա վերջապես նա խախտել է այդ լռությունը և ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել իր նոր պատմվածքը՝ «Կալանավիրուս»-ը:


Հրապարակմանը կից վարդան Պետրասյանը գրել է․



«Սիրելի բարեկամներ, » Իմ կիսատ թողած երգից» հետո, Ձեզ եմ ներկայացնում կալանքիս մասին գրված գիրքս, որ վերնագրել եմ «Կալանավիրուս»

Գիրքը գրված էր ներկայացումից շատ առաջ, բայց հրատարակելու համար, մի բան ինձ չէր բավարարում…


Զգում էի, որ մի բան էն չի… Ինքնամեկուսացման ՝ այս նոր կալանքի օրերին, ես զարմանալի ապրումներ ունեցա, համեմատելով կալանքի հին ու նոր օրերս… Եվ այժմ, զուգակցելով ներկան ու անցյալը, հատվածաբար, ամեն անգամ մի գլուխ, այն ներկայացնում եմ Ձեր դատին…



Սիրով եւ անհամբերությամբ սպասում եմ ձեր արձագանքներին ՝ գրական ամբաստանյալս…»


Ստորև պատմվացքից ներկայացնում ենք մի հատված։ Իսկ ամբողջական պատմվածքի մասերը կարող եք գտնել Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում։


«Վերնագիրն , անկեղծ ասած, տափակ բառախաղ է կորոնավիրուսի հետ, որն այսօր մարդկությանը սարսափի մեջ մեկուսացրել է տներում։ Տարիներ առաջ էլ կալանավիրուսն էր ինձ մեկուսացրել, երեքուկես տարով, բայց ոչ տանը, այլ ՝ կալանավայրերում եւ իսկական մեկուսարանում։


Եվ հիմա, տարիներ անց, Ֆրանսիայում, արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսից տանը փակված, ավելի պատկերավոր ասած ՝ ինքնամեկուսացած, մտածում եմ, արդյո՞ք կորոնավիրուսն աշխարհին կտա այն , ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը…



Ես ամբողջ կյանքում շտապել եմ։ Ու՞ր ՝չգիտեմ… ոչ մի տեղ։ Մի ներքին անհանգստություն ինձ ստիպել է ամեն ինչ անել արագ ու ավելորդ եռանդով ։ Միշտ մի զգացում եմ ունեցել, որ մի բանից ուշանում եմ․․․»։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 152


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v