• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:17 – Ինչու է Մգեր Արմենիան վերջերս աղմկում. Նրա հակաիշխանական պահվածքի պատճառը հայտնի է. «Ժամանակ» 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 13:03 – Սամվել Մայրապետյանի մեղադրանքը | նա մեղադրվում է 5 մլրդ դրամի հարկեր չվճարելու համար 
  • 00:24 – Այն ինչ ինձ ժամանակին տվեց կալանավիրուսը, կտա՞ արդյոք աշխարհին  կորոնավիրուսը․ Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը 

Հիշու՞մ եք «Հրեշտակների դպրոցը»-ից հայտնի Լևոնին. միայն տեսեք, թե ինչպիսինն է նա այսօր և ինչով է զբաղվում․ կապշեք ուղղակի

Արդեն տեւական ժամանակ է` «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Տիգրան Մակարյանը էկրաններին չի երեւում: Սերիալի ավարտից ի վեր նրան` որպես դերասան, տեսել ենք միայն «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում (2015թ.): Այդուհանդերձ, Տիգրանը հասցրել է ձեռք բերել երկրպագուներ, որոնք անհանգստացած են նրա կարիերայի ճակատագրով: «Ժողովուրդ»-ը պարզել է` որտեղ է այժմ դերասանը, ինչով է զբաղված, եւ արդյոք հույս կա, որ նրան կրկին կտեսնենք էկրաններին: -Տիգրա՛ն, այս պահին որպես դերասան որեւէ զբաղվածություն ունե՞ք:



Հնարավո՞ր է` Ձեզ առաջիկայում տեսնենք նոր նախագծի շրջանակում, նոր կերպարում: -Ո՛չ, այժմ ոչ մի նման պլան չունեմ: Իհարկե, եղել են տարբեր առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով համագործակցություն տեղի չի ունեցել: Այս պահին չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ ժամանակ հետո կլինեմ էկրանին: Փոխարենը զբաղված եմ իմ երկրորդ մասնագիտությամբ. արդեն ութ տարի է` աշխատում եմ համակարգչային գրաֆիկայի ոլորտում: -Ամեն դեպքում, Դուք ունեք երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր վերադարձին: -Թող նրանք չսպասեն, որ ինձ էլի հեռուստասերիալում կտեսնեն. դա ինձ համար չէ:



Սերիալային ոլորտը, համենայն դեպս, Հայաստանում, ինձ չի գոհացնում: -Բայց դուք նկարահանվել եք սերիալում, հետո ի՞նչ պատահեց: -Այո՛, բայց անցնում է ժամանակ, մտքափոխվում ես: Եթե մի անգամ նկարահանվել ես, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է շարունակես այդ ուղին: Եթե առաջիկայում հանդես գամ որեւէ նախագծում, դա կլինի միայն գեղարվեստական ֆիլմ: Հարմար առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ այն: -Դերասանական կարիերայից կտրվելը, ամեն դեպքում, դժվար չէ՞ր: -Որոշ ժամանակ ցանկացած ասպարեզում աշխատելուց հետո այն լքելը, բնականաբար, դժվար է:



Իմ պարագայում այնպես ստացվեց, որ դերասանական ասպարեզից կտրվելու ժամանակահատվածը համընկավ համակարգչային գրաֆիկայի ոլորտ մուտք գործելու շրջանի հետ: Այդ ժամանակ հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում էի, արդեն մոտենում էր իր ավարտին: Եվ, եթե լինեմ անկեղծ, իմ այս երկրորդ մասնագիտությունը ավելի «սիրել տվեց իրեն», քան առաջինը: -Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Էլբակյանի արվեստանոցում, խաղացել եք Երեւանի Է. Էլբակյանի անվան թատրոնի մանկապատանեկան ներկայացումներում:



Թատրոն վերադառնալու ցանկություն էլ չունե՞ք: -Թատրոնում աշխատել եմ ուսանողական տարիներին եւ այսօր էլ կարոտով եմ հիշում այդ օրերը: Բայց, ցավոք, ես այն տարիքում չեմ, որ ամեն բան դնեմ մի կողմ, զբաղվեմ բարձր արվեստով, թեկուզ եթե ստանամ 60 հազար դրամ աշխատավարձ: Ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ: Եթե վարձատրության առումով թատրոնում իրավիճակ փոխվի, կանեմ ամեն ինչ, որ վերադառնամ: -Տիգրա՛ն, Դուք զբաղվել եք նաեւ «Muay Thai Boxing» մարզաձեւով, դա արել եք պրոֆեսիանա՞լ, թե՞ սիրողական մակարդակով: -Չէ՛, պրոֆեսիոնալ մարզիկ չեմ եղել, եթե պրոֆեսիոնալ սպորտի ասպարեզը ընտրեի, հաստատ ուղիս կշարունակեի լողի գծով (Տիգրանը 8 տարի հաճախել է լողի-հեղ.):



-Աղջիկները չեն ների, եթե չհարցնեմ… -Սիրտս ազատ է (ընդհատում է ու ծիծաղում): -Այս տարիքում մտածո՞ւմ եք անձնական կյանքում կարգավիճակի փոփոխության մասին, թե՞, գուցե, ուզում եք ավելի ազատ կյանքով ապրել: -Անձնականը չեն պլանավորում. դու կամ սիրում ես, կամ ոչ, միությունը կամ ստացվում է, կամ ոչ: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքային պլաններս թույլ չեն տալիս անձնական կյանքի մասին մտածել, ամեն դեպքում, ես, ինչպես նշեցի, ռեալ չեմ համարում որեւէ բան ծրագրել: «ՏՆՓԵՍԱ»-Ի ՍԻԼՎԱՆ ՈՒՐԱԽ Է, ՈՐ ԻՆՔԸ ԵԹԵՐՈՒՄ ՉԿԱ Հեռուստատեսային նախագծերից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Լուսինե Արշակյանին վերջին շրջանում էկրաններին չենք տեսնում:



Այնինչ՝ «Տնփեսա» սիթքոմում նրա մարմնավորած կերպարը` Սիլվան, հասցրեց սիրվել ոչ միայն Անուշավան պապի (Մկոյի կերտած կերպարի), այլեւ հեռուստադիտողների կողմից: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` արդյոք դերասանուհուն առաջիկայում կտեսնենք այլ նախագծերում, արդեն` նոր դերերում: «Շատ հավանեցի Սիլվային եւ մեծ սիրով, զգուշությամբ մոտեցա ինձ վստահված դերին: Դիտելով սիթքոմը զուտ որպես հեռուստադիտող` ինքս հաճախ մեծ բավականություն էի ստանում»,-ասաց Լուսինեն` հավելելով, որ եթե հրավեր ստանա նմանատիպ մի նախագծից, որի շրջանակում մատուցվելիք հումորն աչքի կընկնի զսպվածությամբ, անպայման կընդունի այն:



Դերասանուհին, սակայն, տեղեկացրեց, որ այժմ որեւէ նախագծից հարմար առաջարկ դեռ չունի: Այդ փաստը, ամեն դեպքում, չի մտահոգում նրան, հակառակը` նույնիսկ ուրախացնում է. «Երկար ժամանակ եթերում լինելով` կարոտել էի իմ սիրելի թատրոնն ու կերպարներիս»,-խոստովանեց նա: Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին այժմ վայելում է ամառային արձակուրդը, որպեսզի թարմ ուժերով դիմավորի նոր թատերաշրջանը. «Ունենալու եմ գերհագեցած աշխատանքային գրաֆիկ` փորձեր, ներկայացումներ եւ այլն… Ի դեպ, նշեմ, որ նոր թատերաշրջանում պատրաստվում ենք վերականգնել «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացումը (հեղինակ` Աղասի Այվազյան), որտեղ մարմնավորում եմ իմ շատ սիրելի Մանիշակին»,-մանրամասնեց նա: Լուսինեն, խոսելով հայ թատրոնի այսօրվա խնդիրների մասին, նկատեց, որ այն միշտ կանգուն է, պարզապես երբեմն բժշկության կարիք ունի. «Պակասում են ներկայացումները, որտեղ կարծարծվեն հոգեւոր թեմաներ:



Թատրոնի «հիվանդանալու» պատճառը հենց հոգեւոր սննդի բացակայությունից է»,-շեշտեց նա: Ի դեպ, քչերը գիտեն, որ Լուսինեն սովորել է Երեւանի թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում` Արթուր Գրիգորյանի արվեստանոցում: Նա ունի տեսահոլովակներ, տասնյակ թվով ձայնագրած երգեր. «Սիրում եմ երգել ու ստեղծագործել: Պարբերաբար մասնակցում եմ համերգների. շատերի համար դա անակնկալ բացահայտում է լինում, որն ինձ ուրախացնում է: Այժմ իմ մտահորիզոնում երերում է այն երգը, երաժշտությունը, որը դեռ չի հասունացել, բայց մի օր անպայման կծնվի…»,-եզրափակեց նա:



Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «ԽՈՍՏՈՒՄԸ»` ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ Հայոց ցեղասպանության թեմային առնչվող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի հանգստյան օրերի ամենասպասված ֆիլմերից մեկը:



Կինոնկարի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը: Համացանցում արդեն հայտնվել են ֆիլմի առաջին կադրերը: ԾՆՈՂ ԵՆ ԴԱՐՁԵԼ Օգոստոսի 17-ին ծնվել է հայտնի դիզայներ Ֆաինա Հարությունյանի եւ օպերատոր Արտյոմ Աբովյանի առաջնեկը: Հայտնի ծնողները դուստր են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ոճաբան Սոֆյա Դիլանյանի ֆեյսբուքյան էջի գրառումից, որի միջոցով վերջինս շտապել է շնորհավորել նորաթուխ ծնողներին: Հիշեցնենք, որ Ֆաինան եւ Արտյոմն ամուսնացել էին 2015-ին:



ԳԱԳԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան համաձայնել է նկարահանվել Բրեդլի Կուպերի` հոլիվուդյան դասական «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի նոր տարբերակում: The Guardian-ի փոխանցմամբ` ֆիլմը երգչուհու համար խաղարկային կինոյի ոլորտում դեբյուտային կլինի: «Անչափ ուրախ եմ, որ աշխատելու եմ Բրեդլիի հետ: Նա փայլուն, հնարամիտ դերասան է»,- գրել է Գագան Twitter-ի իր էջում: Հայտնի է, որ երգչուհին ֆիլմի համար կգրի եւ կկատարի մի քանի երգ: Ի դեպ, Բրեդլի Կուպերը, ով եւս կխաղա «Աստղը ծնվել է» ֆիլմում, առաջին անգամ հանդես կգա որպես ռեժիսոր: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեդի Գագան խաղացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում, ինչի համար հունվարին «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 52


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v