• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Հոլիվուդյան հայտնի դերասանը հայերի մասին ապշելու գրառում է արել

Վաղուց է հայտնի անվանի ռեժիսոր Ռոջեր Կուպելյանի «Բյուզանդիայից արևելք» նախագծի մասին, որը իրականանում է Հոլիվուդում MGM ընկերության վերահսկմամբ: ՈրոշԶԼՄ-ներ անհեթեթ սխալ թույլ տվեցին՝ նշելով ֆիլմի էկրան դուրս գալու կոնկրետ ժամկետներ, այնինչ Կուպելյանը իր հարցազրույցում նշել է, թե որևէ ժամկետի մասին երբեք խոսք չի եղել: Ֆիլմում նկարահանվող բազմաթիվ անվանի դերասանների մեջ է նաև համաշխարհային կինոյի աստղ Մել Գիբսոնը: Դեռ 2012-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի աշխատողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ես դիմել եմ Հայաստանից դուրս ապրող մի հայտնի ձեռնարկատիրոջ, ով Մել Գիբսոնի հետ շփումներ ունի: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»:



«Time to analyze» տեղեկատվական-վերլուծական պորտալը պատրաստել է դերասանի բազմաթիվ հարցազրույցներից : Հիմնական աղբյուրներն են Armenian Weekly, Asbarez Jouranl, California Courier, Hornizon Magazine-ը:



«Ես տպավորված եմ հայերի հետ շփումներից, նրանք բարյացկամ են, էլ չասած՝ նրանց հյուրընկալությունը: Ես հայ ընկերներ ունեմ և հպարտանում են նրանցով: Հաճելի է տեսնել, որ մարդիկ շատ բանի են հասնում ուրիշ երկրներում: Ես անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ հայերը Գլենդեյլի բնակչության մեծամասնությունն են կազմում: Հիշում եմ, երբ ես նոր էի սկսել նկարահանվել լուրջ ֆիլմերում, նահանգապետը նույնպես հայ էր՝ Ջորջ Դոքմեջյանը, հիմա էլ շատ հայեր կան քաղաքականության մեջ: Հայերը մեծ հաջողությունների են հասել այստեղ, բազմաթիվ անվանի հայ մասնագետներ կան: Հայերը միասնական են և դա շատ կարևոր է հաջողության հասնելու համար: Ես գիտեմ հայոց ցեղասպանության մասին, գիտեմ, որ հայերը դժվարին պատմություն են ունեցել, որ հայերը միշտ պայքարել են և միշտ պահպանել են իրենց ինքնատիպությունը, բնավորությունը, իրենց պատմությունը ներկայացրել են աշխարհին»:



«Ես միայն վերջերս եմ իմացել, որ Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում, դա նաև իմ համար անակնկալ էր: Երբ ես այցելում էի մեր ավանդական կաթոլիկ եկեղեցի, միշտ տեսնում էի մարդկանց մեծ ամբոխ, որը կիրակնօրյա արարողության էր այցելում դիմացի եկեղեցում: Անկեղծ ասած, մինչ այդ չգիտեի, որ դա հայկական եկեղեցի է: Մանկության տարիներին շատ եմ ֆիլմեր տեսել, որոնք նկարահանել է Ռուբեն Մամուլյանը և միշտ հիացել են նրա տաղանդով, իհարկե, շատերի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն լսել եմ, որ հայերը բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ունեն կինոարտադրության աշխարհում»:



«Ես ծանոթացել եմ բազմաթիվ անվանի մարդկանց հետ, այցելել եմ Լոս-Անջելոսի հայկական եկեղեցի, իմ հայ ընկերները շատ անգամներ են պատմել հայ ժողովրդի պատմության մասին, իհարկե, ես նաև իմացա պատճառը, թե ինչու է հայերի մեծամասնությունը այստեղ գտնվում: Ճիշտն ասած, ես հիացած են հայ ժողովրդով, որը ոչ միայն կարողացավ պահպանել իր հավատքը, այլև այն ամրապնդեց ողջ աշխարհով մեկ, հայ ժողովրդի ոգին անկոտրում է, ես դա հասկացել եմ, և անչափ հպարտ եմ, որ այդքան հայ ընկերներ ունեմ»:


«Ինչ որ բաներով հայերի և իռլանդացիների ճակատագրերը նման են, այդ մասին մենք շատ ենք խոսել իմ հայ ընկերների հետ: Հայերը իռլանդացիների նման դարերով կռվել են իրենց պետության համար, իրենց հավատքի համար և կարողացել են իրենց մշակույթը հասցնել այս դար: Գլենդեյլում ես փորձեցի, երևի թե, հայկական խոհանոցի բոլոր ճաշատեսակները, պետք է ասեմ՝ հիանալի էր: Գրեթե բոլոր հայկական ճաշատեսակների մեջ միս կա, ինչն ինձ համար անսովոր է, մեկ շաբաթվա ընթացքում, որ ես անցկացրի իմ ընկերների հետ քաղաքում, ավելի շատ միս կերա, քան ողջ տարվա ընթացքում (ժպտում է)»:



«Ես նաև եղել եմ տարբեր մշակութային կենտրոններում, դիտել եմ մի քանի ելույթներ, այնտեղ հայկական պարեր էին պարում, չնայած՝ ոչ, հայկական կոլեկտիվը տարբեր պարեր էր կատարում, իրոք շատ գեղեցիկ էր: Իհարկե, ես անպայման կմասնակցեմ հայկական թեմատիկայով հայկական ֆիլմի նկարահանմանը, ինձ հատկապես հետաքրքիր է Հայաստանի քրիստոնեության ընդունման թեման և այն, թե ինչպես են հայերը հազարամյակներով պահպանել իրենց հավատքը»:



«Ես չեմ կասկածում, որ կայցելեմ Հայաստան, անգամ եթե դրա ժամանակը չունենամ, իմ հայ ընկերները ինձ հանգիստ չեն թողնի ու ճիշտ կանեն (ժպտում է): Իմ ծանթությունը հայկական աշխարհի հետ միայն սկսվում է, և ես համոզված եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 131


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v