Մաշա Մնջոյանը պարզապես պայթեցրեց Ավստրալիայի «The Voice» -ը նախագիծը. (Տեսանյութ)
Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և իր կատարմամբ հիացրել ժյուրիի անդամներին։
Նա կատարել է Սելին Դիոնի «All By My Self» երգը։ Երգչուհու ելույթի հենց սկզբում դեպի նրան է շրջվել ջյուրիի անդամներից մեկը, իսկ որոշ ժամանակ անց նաև մնացած անդամները։
Կատարման վերջում ժյուրիի բոլոր անդամները հետնկայս ծափահարել են։
Մաշան այժմ սովորում է Ավստրալիայում և 18 ամիս է անցկացրել այդ երկրում: Նա առաջին անգամ 2014 թվականին է այցելել Ավստրալիա՝ մի խումբ հայ երգիչների հետ։
Հիշեցնենք, որ Մաշա Մնջոյանը 2013-ին դարձել է Հայաստանի Ձայնի հաղթողը: