Ամուսնական կյանքն իհարկե յուրաքանչյուրի կյանքում այն փուլն է, որի համար կարող են բոլորը երազել:
Մինչդեռ այդ ամենի համատեքստում կարելի է նաև ամուսնությունն համարել կյանքի այն լավագույն փուլերից մեկը, որն իսկապես իր տեսակի մեջ ամենքի համար կյանքի կարևոր էտապ է:
Դերասաններ Վարուժան Մանուկյանն ու Նարինե Ալեքսանյանն ամուսնացած են մոտ 27 տարի։
2 երեխա ունեն՝ 23-ամյա Արծրունն ու 16-ամյա Մերին։
Դերասան ծնողների երեխաներից ոչ մեկը նրանց մասնագիտական ուղին չի ընտրել։
Դերասան ամուսինները ներկայումս նկարահանվում են «Արմենիա» հեռուստաընկերության «Փափուկ խաղալիք» սիթքոմում։
Դադարից հետո կրկին էկրան վերադառնալը, ըստ դերասանուհու, դրական է։
Նա նշեց, որ ստեղծագործական կյանքում եթերային դադարներն անհրաժեշտություն են։
Նարինեն իրենց երջանկության բանաձևում կարևորում է երեք սերնդի բախումն ու դրա արդյունքում ծնված բանավեճերը․
«Մեր ընտանիքում երեք սերունդ է ապրում՝ ես ու Վարուժանը մի սերունդ ենք, տղաս՝ մեկ այլ, իսկ աղջիկս՝ բոլորովին այլ։
Աղջիկս կյանքին շատ թեթև է նայում։
Տղայիս ու աղջկաս տարիքային տարբերությունը յոթ տարի է, նրանց պատկերացումները կյանքի հանդեպ շատ տարբեր է։
Մենք փորձում ենք մտնել նրանց կենսական ռիթմի մեջ, հետ չմնալ ինչ֊որ հարցերում»,- նշել է դերասանուհին։