• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ժամանակը օպտիմալ կառավարելու պարզ մեթոդներ

bigstock-Multitasking-businessman-runni-78216968-1024x724 (1)




Այն ռիթմը, որով ապրում են մեզանից շատերը, դժվար թե հնարավոր լինի անվանել հանգիստ և հավասարակշռված: Ժամանակի սղությունը, արտակարգ իրավիճակները և ծանր ճնշումը փորձարկումներ են, որոնք ոչ բոլորն են կարողանում հաղթահարել: Անընդհատ «Ես չգիտեմ, թե ինչից սկսել» վիճակում լինելը դժվար թե կարելի է համարել նպատակահարմար, հատկապես երբ խոսքը գնում է անձնական արդյունավետության մասին:


Էմոցիոնալ լարվածությունը արգելափակում է արտադրողականությունը, հանգեցնում է արագ հոգնածության և ապատիայի: Հետևաբար, որպեսզի չլինենք սթրեսի զոհ կամ, նույնիսկ ավելի վատ, քրոնիկ հոգնածության համախտանիշ չունենանք, պետք է ժամանակը ճիշտ կառավարենք:


Բոլոր հաջողակ մարդիկ դա անում են


Բոլոր հաջողակ մարդիկ շատ արդյունավետ են: Նրանք շատ են աշխատում և շատ բան են հասցնում անել, սակայն դա նույն բանը չէ: Արդյունավետությունը, նախևառաջ, նշանակում է արդյունք, այլ ոչ թե գործընթաց: Եթե դուք մտադիր եք բարձրացնել ձեր արտադրողականությունը, ապա հստակ որոշում կայացրեք: Մարդիկ վատնում են ժամանակը, քանի որ նրանք որոշում են շատ աշխատել, բայց  չբարձրացնել իրենց արտադրողականությունը:


Եվ եթե որոշել եք, ուրեմն մի՛ ընկրկեք և կրկնե՛ք այն, ինչ անում են բոլոր հաջողակ մարդիկ, մինչև դա դառնա ձեր երկրորդ բնույթը: Արդյունավետության հիմնական գաղտնիքը ժամանակի ճիշտ բաշխումն է: Ժամանակի կառավարումը կօգնի խուսափել ձեր սեփական բիզնեսի կամ կարիերայի պատանդը դառնալու ճակատագրից:


Պլանավորումը ժամանակ է ազատում


Նրանք, ովքեր հաջողության են հասնում իրենց կյանքում, շատ ժամանակ են հատկացնում պլանավորմանը: Ամենօրյա պլանավորումը անհրաժեշտ է արդյունավետությունը բարձրացնելու և ժամանակն արդյունավետ կառավարելու համար:


Պատշաճ նախնական պլանավորումը կանխում է վատ կատարողականությունը: Պլանավորումը միշտ պետք է կատարվի թղթի օգնությամբ: Եթե նպատակը թղթի հանձնված չէ, ապա այն գոյություն չունի: Առաջադրանքների ցանկը իրենից ներկայացնում է քարտեզ, որը թույլ չի տալիս ձեզ մոլորվել նախատեսված նպատակին հասնելու ճանապարհին:


Երեկոյան պատրաստեք առաջիկա անելիքների ցուցակը: Աշխատանքի գալով՝ միշտ կիմանաք, թե որտեղից պետք է սկսեք ձեր օրը:


Շարունակեք աշխատել կազմված ցուցակի հետ ամբողջ օրվա ընթացքում: Երբ նոր հանձնարարություն է հայտնվում, այն ավելացրեք ցուցակում՝ հաշվի առնելով առաջնահերթությունը:


Յուրաքանչյուր առաջադրանքի համար սահմանեք սահմանված ժամկետ: Իսկ դժվար առաջադրանքը բաժանեք փոքր քայլերի, որպեսզի աստիճանաբար հասնեք նպատակին:


Ամենակարևորը առաջնահերթություններ սահմանելն է


Ժամանակի կառավարման հիմնական գաղտնիքը ուշադրության և կենտրոնացման մեջ է: Սկսեք առաջնային առաջադրանքները լուծելուց և ամեն ինչ արեք հաջորդական, այսինքն`մի որոշակի ժամանակահատվածում կենտրոնացեք մեկ առաջադրանքի վրա: Հանձնարարությունը կիսատ թողելով և կրկին ու կրկին վերադառնալով դրան 5 անգամ պակասեցնում եք ձեր արդյունավետությունը:


Օգտագործեք հարկադիր արդյունավետության մասին օրենքը, որն ասում է, որ ամեն ինչի համար երբեք բավարար ժամանակ չկա, բայց այն միշտ էլ բավարար է ամենակարևորի համար: Հետևաբար կարևոր է կենտրոնանալ և ստիպել ինքներդ ձեզ անել առաջին հերթին այն, ինչը առավելագույն օգուտ և արդյունք կբերի:


Բոլոր գործերը կարելի է բաժանել 4 խմբի՝ համապատասխան հերթականությամբ՝



  1. Հրատապ և կարևոր;

  2. Կարևոր, բայց ոչ հրատապ;

  3. Հրատապ, բայց ոչ կարևոր;

  4. Ոչ հրատապ և ոչ կարևոր:


 


Ի՞նչ է նշանակում «գորտ ուտել»


Հին առակը ասում է. եթե առավոտյան առաջին բանը, որ դուք պետք է անեք, դա կենդանի գորտ ուտելն է, ապա մխիթարական կարող է լինել այն, որ դա ամենավատ բանն է, որ կարող է պատահել ձեզ հետ ամբողջ օրվա ընթացքում:


Գորտը կարելի է համեմատել այսօրվա քիչ հաճելի և կարևոր հանձնարարության հետ: Հետաձգելով այն՝ դուք ստեղծում եք անհարկի հուզական սթրես և անցանկալի հետևանքներ: Պետք է ուղակի կենտրոնանալ և անել դա:


 


«Ոչ» բառը անսպասելիորեն խնայում է շատ ժամանակ


Սեփական ժամանակը կազմակերպելու համար ամենակարևոր բառը քաղաքավարի «ոչ»-ն է: Սովորեք հրաժարվել և «ոչ» ասել այն գործերին, որոնք ձեր նախընտրած առաջնահերթությունների շարքում չեն: Եղեք ուշադիր և մերժեք այնպես, որ մարդը հասկանա, որ դուք նրան անձամբ չեք մերժում, այլ հանձնարարությունը է:


 


Բայց արդյունավետ լինելու համար պարզապես ժամանակի կառավարումը բավարար չէ: Կարևոր է վերահսկել ձեր առողջությունը և ձեզ լավ ֆիզիկական վիճակում պահել: Ձեր կյանքը պետք է լինի լիքը, միշտ պետք է լինի ժամանակ ձեր ընտանիքի և հանգստի համար:


Հավասարակշռության հիմնական սկզբունքն է. կարևոր է տանը անցկացրած ժամանակի քանակը և աշխատանքի վայրում անցկացրած ժամանակի որակը:


Դուք և ձեր կյանքի կարևոր մարդիկ միշտ պետք է լինեք առաջին տեղում`հանուն դրա արժե աշխատել ձեր սեփական արդյունավետության վրա:


хорошие новости дня новости кавказа бесплатно




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 266


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v