Այսօր լեգենդար երաժիշտ Ջեյմս Բրաունի ծննդյան օրն է։ Բրաունը ծնվել է 1933 թվականի մայիսի 3-ին՝ Կարոլինայում։
Ծնված լինելով ծայրահեղ աղքատության պայմաններում, նրան հաջողվեց դառնալ ամենահայտնի և պահանջված երաժիշտներից մեկը՝ վաստակելով «Սոուլի կնքահայր» անվանումը։
Նրա յուրօրինակ վոկալային տվյալները և տարբերվող երաժշտական ոճը ոգեշնչում դարձան բազմաթիվ հայտնի արտիստների համար։
Բրաունը հայտնի է ոչ միայն իր տաղանդով, այլև ակտիվ հասարակական գործունեությամբ՝ հեղինակելով այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ամերիկան իմ տունն է», «Սևամորթ և հպարտ»։
Ջեյմս Բրաունը իրավամբ դարաշրջանի ամենահայտնի երաժիշտներից է։
Ստեղծագործելով այնպիսի ոճերում ինչպիսիք են սոուլը և ֆանկը, նա նոր շունչ հաղորդեց այդ ոճերին՝ ունենալով իր մեծագույն ավանդը համաշխարհային երաժշտության մեջ։