Մատուցողների հետ պետք է քաղաքավարի լինել, նրանց համբերությունն էլ սահման ունի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Մատուցողների հետ պետք է քաղաքավարի լինել, նրանց համբերությունն էլ սահման ունի

Մատուցողի աշխատանքը հեշտերից չէ․ պետք է միշտ ժպտալ,  զինված լինել ծով համբերությամբ և ցանկացած իրավիճակում պահպանել հավասարկշռությունը և բարձր պահել հաստատության հեղինակությունը։ Պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով․ հաճախորդը միշտ իրավացի է։  Սակայն երբեմն հաճախորդները կարծես կորցնում են առողջ դատողությունը և սթափ մտածելակերպը և իրենց թույլ են տալիս մի շարք բաներ, որ պարզապես կարող է հունից հանել նույնիսկ ամենահամբերատար և ամենաբարեհամբույր մատուցողին։


Մատուցին երբեք մի հարցրեք թանկարժեք ուտեստի համի մասին


Որտեղից պետք է համեստ աշխատավարձով և սրտի թրթիռով թեյավճարին սպասող մատուցողը իմանա թանկարժեք ուտեստի համը։ Եթե նա աշխատում է  այդ  ռեստորանում,  դա դեռ չի նշանակում, որ նա տեղյակ է բոլոր ուտեստների կամ խմիչքների համից։



Փոքրիկ աղբը մի հավաքեք անկյունում


Ատամի չոփիկները կամ այլ փոքրիկ աղբը պետք է դնել երևացող տեղում, որպեսզի մատուցողը տեսնի և մաքրի, այլ ոչ թե օրինակ աղամանի տակ։



Սեղանից հեռու մի դրեք ձեր աթոռը


Պետք է հաշվի առնել, որ մատուցողներն անընդհատ տեղաշարժվում են սրահում, մի կողմից մյուսն են գնում արագ-արագ ծանր սկուտեղները ձեռքներին և ձեր աթոռը չպետք է շատ հեռու լինի ձեր սեղանից, եթե ուզում եք ոտքերը երկարացնել, դա կարող եք անել ձեր տանը։


Մի սպասեցրեք մատուցողին պատվերի ընթացքում


Նախքան պատվիրելը  կողմնորոշվեք հետո պատվիրեք, մատուցողն այդքան ժամանակ չունի, նրան  սպասում են մյուս այցելուները։



Մի պահանջեք ուտեստներ, որոնք չկան ճաշացանկում


Եթե դուք եկել եք սրճարան, որտեղ մատուցում են  աղանդեր, հույս մի ունեցեք, որ ձեզ խորոված կմատուցեն։


Մեծ ընկերախմբով գնալու դեպքում  նախապես պատվիրեք և նշեք քանակը


Առանց նախազգուշացման սխալ է մտնել սրահ, դա անհարմարություններ է ստեղծում, քանի որ դժվար է հենց այդ պահին միացնել 2-3 սեղան, որպեսզի ձեր ընկերախումբը տեղավորվի։



Ամենակարևորը մարդ մնացեք և եթե կյանքում դուք ավելի բարձր դիրք եք զբաղեցնում, վերևից մի նայեք մյուսներին, հարգանքով մոտեցեք, մի գուցե այդ մատուցողը աշխատում է ուսման վարձը վճարելու համար, որպեսզի հետո լավ իրավաբան կամ տնտեսագետ դառնա, կամ էլ տանը հիվանդ ծնող ունի և աշխատում է նրա բուժման համար։


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 279


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v