Առողջ քունը անհրաժեշտ է ցանկացած տարիքում։ Ծանոթանալով հաջողակ մարդկանց կյանքին, կարելի է նկատել, որ նրանք շատ են աշխատում և քիչ են հանգստանում։ Միլիարդատերերից ոմանք քնում են ընդամենը 5-6 ժամ և դա չի ազդում նրանց առողջական վիճակի վրա։ Բայց մարդկանց մեծ մասը սիրում է լիարժեք հանգստանալ և այդ հանգստի անբաժանելի մասը հանգիստ և խորը քունն է։
«Եթե ես վատ քնեմ, իմ խնդիրները չեն լուծվի, իսկ եթե լավ քնեմ, ապա շատ ուժ կունենամ դրանք լուծելու համար», — ասում է չինացի միլիարդատեր Ջեք Ման։
Հաջողակ մարդիկ, ովքեր չեն անտեսում սեփական առողջությունը, երբեք չեն հրաժարվում քնից։ Նրանք վստահաբար պնդում են, որ առողջ քունը բարձրանում է արտադրողականությունը։
Առողջ քուն ունենալու համար լավ կլինի զբոսնել մաքուր օդում, այնքան էլ լավ միտք չէ քնելուց առաջ գամվել հեռուստացույցի էկրանի առջև։
Պետք է բոլոր գործերն ավարտել մինչև 22։00 և պատրաստվել քնելու։ Շուտ պառկելը օգնում է խորը քուն մտնել։
Պետք չէ մոռանալ նաև քնի համար լավ պայմանների մասին, հարմարավետ անկողնու մասին, որոնք կօգնեն լիարժեք հանգստանալ։