Հաճախ է պատահում, որ տանը տհաճ հոտ է զգացվում և այդ հոտի աղբյուրը խոհանոցի լվացարանն է։ Այդ խնդրի հետ բախվում են շատ տնտեսուհիներ։
Այս խորհուրդները կօգնեն հեռացնել այդ տհաճ հոտը։
Խոհանոցի լվացարանի խողովակները հաճախ են խցանվում և պատճառը մնացորդներն են, որոնք ափսեները լվանալու ընթացքում ջրի հոսքի ճնշման տակ հայտնվում են խողովակում։ Խցանման պատճառ կարող է դառնալ բանջարեղենների կեղևը, թեյը, ուտելիքի խոշոր մնացորդները, մազերը, թելերը։
Տհաճ հոտի պատճառ կարող է լինել սիֆոնի բացակայությունը։ Սիֆոնի կառուցվածքը նախատեսում է, որպեսզի նրանում միշտ ջուր մնա։ Եվ դա բացառում է տհաճ հոտի առկայությունը։
Հաճախակի լցնել խողովակները մաքրող միջոց, որի պարբերաբար օգտագործումը թույլ չի տա խցանում։