C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 16:24 – Հրահանգված է մինչև դեկտեմբերի 23-ը կալանավորել Ռուբեն Հայրապետյանին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու եւ քրոջ՝ Լիլի Մորտոյի աջակցության մասին

Մոդել եւ գեղեցկության մրցույթների մասնակից Թերեզա Մարտիրոսյանը սեպտեմբերին Հայաստանը ներկայացնելու է Թուրքիայում կայանալիք Photomodel Universe եւ Princess Universe մրցույթներում: Ստացված առաջարկի, իր մասնակցության եւ հույզերի մասին Թերեզան առաջինը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:


Մրցույթները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում: Մոդելը Թուրքիա մեկնելու է սեպտեմբերի 17-ին՝ հենց իր ծննդյան օրը:


«Միսս Արմենիա 2017» մրցույթին մասնակցելուց հետո Թերեզան նշել էր, որ այլեւս ոչ մի գեղեցկության մրցույթի հարթակում չի ներկայանա, սակայն 27-ամյա մոդելը ոգեւորությամբ է ընդունել Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի ղեկավար Աշոտ Խաչատրյանի՝ միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու հրավերը.


««Միսս Արմենիա»-ից հետո ասում էի, որ դա կլինի իմ վերջին մրցույթը, բայց ոչ թե կոտրված լինելով էի այդպես նշել, այլ պարզապես տարիքի հետ կապված  մտածում էի, որ էլ չեմ կարողանա մասնակցել մրցույթների, բայց Աշոտի կողմից եղավ այդ առաջարկն, ու ինչ-որ բան ինձ ստիպեց, որ համաձայնվեմ, ու հիմա էլ ինքս իմ մեջ ասում եմ, որ սա վերջինն է լինելու (ծիծաղում է), բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,-պարզաբանում է՝ հավելելով, որ Աշոտի հետ արդեն 4-րդ անգամ է համագործակցում: Հասցրել է ներկայանալ նաեւ Իտալիայում եւ Չինաստանում անցկացված մրցույթներին:


Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու եւ քրոջ՝ Լիլի Մորտոյի աջակցության մասին


Ինչ վերաբերում է առաջիկա մրցակցությանը՝ Թերեզայի կողքին կներկայանան եւս 24 երկրների գեղեցկուհիներ, իսկ Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու հետ կապված մտավախություն մոդելը չունի.


«Նախ՝ Աշոտ Խաչատրյանն էլ է այնտեղ լինելու: Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի: Չեմ ուզում մրցույթը կապել քաղաքականության հետ: Հուսով եմ՝ նման բնույթ այն չի կրի»,-ասում է նա:


2017 թ-ին Թերեզան շատերին տպավորեց «Միսս Արմենիա» մրցույթի ժամանակ՝ կրելով համարձակ կարմիր զգեստ, որի հեղինակը քույրն էր՝ հայտնի մոդել, դիզայներ Լիլի Մորտոն: Այս անգամ էլ ճանաչված շիկահերը անմասն չի մնա քույրիկի մրցութային կերպարից.


Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու եւ քրոջ՝ Լիլի Մորտոյի աջակցության մասին


«Ճիշտ է՝ «Միսս Արմենիա» մրցույթի երեկոյան զգեստս մոդելավորել էր Լիլին, բայց այս անգամ միասին քննարկել ենք լողազգեստի թեման՝ կարելը, ձեւավորելը… ամեն ինչ թողնելու եմ նրա վրա (ծիծաղում է): Նա շուտով կթողարկի իր բրենդային ներքնազգեստները, այնպես որ՝ մոդելավորումն ամբողջությամբ իրեն եմ վստահել: Չնայած երկրում չի լինելու, բայց խոստացել է, որ իր ձեռքերով կկարի այն: Այս անգամ կաշխատեմ նաեւ երկու տարբեր դիզայներների հետ, բայց անուններ դեռ չեմ կարող նշել, որովհետեւ դեռ հստակ չեմ որոշել, թե ովքեր կլինեն նրանք: Մինչեւ սեպտեմբեր պարզ կլինի»:


Բացի մրցույթին մասնակցելուց՝ մոդելը հնարավորություն կունենա նաեւ մեկ օր տրամադրել պատմական վայրերի այցելությանը: Իսկ բուն մրցույթից սպասելիքները մեծ են.


«Երբ մի մրցույթի ես մասնակցում, իհարկե, դա անիմաստ չի կարող լինել, միշտ էլ սպասելիքներ ունենում ես: Ես պատրաստված եմ մեկնելու, արդեն կարելի է ասել՝ կոփված եմ, սա թվով 5-րդ մրցույթն է, որին մասնակցում եմ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 102


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v