• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Ինչպես ազատվել առօրեականությունից և կյանքը բազմազան դարձնել

 

Գարուն է, սակայն մենք միևնույն է դեպրեսիա մեջ ենք: Սակայն իրականում մենք ուղակի հոգնել ենք առօրեականությունից: Ահա 10 գաղափար, որոնք կօգնեն ազատվել միօրինականությունից:


Սկսեք ամեն օր փոխվել քչից և կյանքը աստիճանաբար կփոխվի:

Սկսեք ձեր օրը ամենաբարդ հանձնարարությունից

Կենտրոնացեք և արեք դա: Զգացեք թեթևություն և անցեք ավելի հեշտ գործին: Հետաձգելով բարդ գործերը՝ դուք կուտակում եք ավելորդ սթրես:

Գնացեք ընդմիջման


Իրոք: Դուք ունեք այդ իրավունքը, նույնիսկ, եթե գործընկերները ձեզ թարս են նայում: Մարդկանց 70% տառապում են էներգիայի անկումից ճաշից հետո և ժամը 3-ին գալիս է օրգանիզմի պաշտոնական «հանգստի ժամը»: Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը: Նույնիսկ 20 րոպեանոց զբոսանքը ճաշի ընդմիջման ժամին ձեզ էներգիա կպարգևի:


Անջատվեք սոցիալական կայքերից


Օնլայն շփման մեջ ընդմիջումը մեծացնում է կենտրոնացման ունակությունը: Intel-ը պարզել է սոցիալական կայքերում մշտապես լինելու կործանիչ ազդեցությունը և առաջարկել ամեն երեքշաբթի անցկացնել երեկո առանց համակարգիչների, պլանշետների և այլ միջոցների:


Ցրվեք, եթե հոգնել եք

Դուք հոգնած եք, սակայնշարունակում եք աշխատել: Դա մեծ սխալ է: Գերլարվելով, դուք ձեզ վատ եք զգում և կես ուժերով եք աշխատում: Տխրում եք, որ չեք կարողնանում հավաքվել և զուր ժամանակ եք կորցնում: Ավելի լավ է շուտ գնացեք քնելու: Ընդունեք, որ ձեզ հանգիստ է պետք:


Գտեք նոր հետաքրքրություններ


Ընտրեք որևէ գիրք կամ սերիալ: Գտեք ժամանակ ձեզ համար, կարդացեք գիրք, լսեք երաժշտություն կամ դիտեք սերիալ: Իրականում մեզ այնքան էլ շատ բան պետք չէ:


Գրանցեք, թե ինչ եք հասցրել անել


Իհարկե, առավոտվա գործերի ցուցակը՝ հիանալի է: Հաճելի է գնալ աշխատանքի իմանալով, որ ոչինչ չեք մոռանա անել: Իսկ ինչպե՞ս վարվել արված գործերի հետ: Գրանցեք հիմնական գործերը, որոնք դուք հասցրել եք անել օրվա ընթացքում և կկարողանաք թուլանալ կատարված գործի զգացումից:


Արթնացեք ավելի վաղ


Առավոտյան կարելի է բազմաթիվ գործեր անել՝ մարզանք, գիրք կարդալ լռության մեջ, սովորել նոր լեզու: Առավոտյան ժամերը անգին են: Մի կորցրեք դրանք:


Մեկ էկրանի կանոն


Մեծամասնությունը օգտագործում են «զույգ էկրաններ»: Օրինակ, հեռուստացույց դիտելիս կամ համակարգչի առջև նստած դուք միաժամանակ նայում եք հեռախոսին: Դա շատ-շատ է: Պատկերացրեք, ինչպես է լարվում ձեր ուղեղը: Դուք չեք կարողանում թուլանալ, քանի դեռ ձեր ուղեղը զբաղվում է երկու գործով միաժամանակ:


Նապոլեոնական պլաններ մի գծեք


Ամեն տեղ հասցնելու ցանկությունը հյուծում է: Դրեք առաջնահերթություններ, հետևեք դրանց և շատ ժամանակ անցկացրեք մտերիմների հետ:


Ձեզ հաճույք պարգևեք


Միշտ ամեն ինչում ձեզ սահմանափակու՞մ եք: Իզուր: Դուք պետք է ձեզ ուրախացնեք և հաճույք պարգևեք: Գնեք թանկանոց լոգանքի փրփուր կամ շքեղ հողաթափեր: Փոքր ուրախությունները կօգնեն ձեզ ամեն երեկոն դարձնել հիշարժան և դուք, իրոք, կսկսեք սպասել հաջորդ օրվան:

 


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 102


    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր