Ռոմանտիկ հյուրանոցներ սիրային ճամփորդության համար » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ռոմանտիկ հյուրանոցներ սիրային ճամփորդության համար

Ճամփորդությունը հիանալի հնարավորություն է սիրելիի հետ երկարատև ու անմոռանալի հիշողություններ ստեղծելու համար։ Սիրային ճամփորդության մեկնելիս միշտ ցանկանում եք, որ հյուրանոցը ևս լինի ռոմանտիկ և համապատասխանի ձեր տրամադրությանը։ Սակայն ճիշտ հյուրանոց ընտրելը շատերի համար գլխացավանք է։


«Քաղաք»-ը որոշել է օգնել քեզ այս բարդ հարցում և առանձնացրել է մի քանի ռոմանտիկ հյուրանոցներ սիրային ճամփորդության համար։


Hôtel Plaza Athénée, Փարիզ


հյուրանոցներ քաղաք


Այս յուրօրինակ հյուրանոցը գտնվում է Փարիզի ամենահայտնի պողոտաներից մեկում՝ Մոնտենում։ Չնայած նրան, որ հյուրանոցն իրենով հիասքանչ է, այն այցելուներին առաջարկում է Alain Ducasse au Plaza Athénée ռեստորանը, որն արժանացել է Միշլենի 3 աստղի։

Մեկ գիշերն այս հյուրանոցում արժե մոտավորապես 1200$:


Conrad Maldives Rangali Island Hotel

հյուրանոցներ քաղաք


Conrad Maldives հյուրանոցը գտնվում է Ռանգալի կղզում։ Այն իր այցելուներին է առաջարկում 16 ֆուտ խորությամբ պանորամային տեսարանով ստորջրյա սենյակներ։ Դուք ականատես կլինեք ստորջրյա կյանքին, ինչպես նաև հնարավորություն կունենանք հետևելու ջրային բնակիչներին։ Հնդկական օվկիանոսից ստացված տպավորությունները դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ։

Մեկ օրն այս հյուրանոցում արժե մոտավորապես 1397$:


The Mulia, Բալի

հյուրանոցներ քաղաք


Բալիում գտնվող The Mulia հանգստյան գոտին սիրահարներին առաջարկում է ավելի քան 108 ռոմանտիկ վիլլաներ։ Բացի դրանցից այստեղ կան նաև մի շարք ռոմանտիկ ծառայություններ՝ այդ թվում շուջօրյա սպասավոր, անհատական լողավազան, լոգանքի համար նախատեսված Ferragamo հավաքածու և այլն։

Մեկ գիշերն այս հյուրանոցում արժե 471$:


The Ritz-Carlton, Kyoto

հյուրանոցներ քաղաք


Ճապոնիայում գտնվող Ritz-Carlton հյուրանոցը հիանալի վայր է շքեղությունը լռության մեջ վայելելու համար։ Այստեղ դուք կարող եք հիանալ Կամո գետի հիասքանչ բնապատկերներով, ինչպես նաև, օգտվել ճապոնական ավանդական բժշկությունից։ Եթե դուք գնումների սիրահար եք՝ լավ նորություն ունենք։ Հյուրանոցի շրջակայոքւմ կան խանութներ և զվարճանքի կենտրոններ։

Մեկ գիշերն այս հյուրանոցում արժե 1559$:


Ballyfin

հյուրանոցներ քաղաք


Ballyfin-ը Իռլանդիայի  լավագույն և ամենաշքեղ առանձնատներից է։ Այն իր տրամադրության տակ ունի ընդամենը 20 սենյակ։ Հյուրանոցը ներկայացնում է իռլանդական հյուրընկալության լավագույն ավանդույթները՝ մեկտեղված ռոմանտիկ միջավայրում։

Մեկ գիշերն այս հյուրանոցում արժե 1444$:


Կարդա նաև՝

10 երկրներ, որոնց քաղաքացիությունը կարելի է գնել


քաղաքացիություն քաղաքացի գնել քաղաք



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 309


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v