Այս հանգստյան օրերին կարդում ենք… » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Այս հանգստյան օրերին կարդում ենք…

Գիտնականները ասում են, որ գիրքը ազդում է մարդկանց մոտիվացիայի և անձնական աճի վրա։ Կարդալը, նաև, նոր սկիզբ է հաջողության հասնելու համար։


«Քաղաք»-ը առանձնացրել է 4 գիրք ձեր հանգստյան օրերը լցնելու համար։


Վիլյամ Սարոյան «Մարդկային Կատակերգություն»


«Մարդկությունը մի ամբոջություն է, ինչպես դու, ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և´ լավը, և´ վատը:Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում:Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավն անպարտելի է, իսկ վատն ի վերջո պարտվում է և փախուստի դիմում: Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են: Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ ու վարակից հեռու: Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա, թե անարդար, այդ նպատակին է ձգտում` նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին: Ոչ ոք իզուր չի մեռնում: Մարդիկ մեռնում են` ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն և արդարություն: Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ»։


Ջեկ Լոնդոն «Զսպաշապիկ»

«Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հոգին հուշեր է պահպանել այլ ժամանակների ու աշխարհների մասին։ Ու նաև այն մասին, որ անցյալում ես արդեն ապրել եմ ինչ֊որ ուրիշ մարդկանց կերպարանքով․․․ Հավատա ինձ, իմ ապագա ընթերցող, քանզի նույն բանը պատահել է նաև քեզ հետ։ Թերթիր քո մանկության էջերը, և կվերհիշես այն զգացումը, որի մասին պատմում եմ․ կյանքիդ արշալույսին դու բազմիցս վերապրել ես այդ զգացումը։ Այդ շրջանում դեռ չէր կազմավորվել, չէր բյուրեղացել քո անհատականությունը։ Դու կակազ էիր մեղրամոմի նման, դեռ չէի ստացել հասաատուն ձև, քո գիտակցությունը դեռևս գտնվում էր ձևավորման ընթացքում․․․ Այո՛, այո՛, դու դառնում էիր այն, ինչ պե՛տք է լինեիր, և միևնույն ժամանակ, մոռանում էիր»:


 


Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»


«Իմ ամենաարժեքավոր հատկանիշը ,- ասաց Շվաբը,- համարում եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկություններն զարգացնելու կարողությունը` նրանց արժանիքները ընդունելու և խրախուսելու միջոցով: Ոչինչ այնքան ուժեղ չի հարվածում մարդու փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը: Ես երբեք ոչ ոքի չեն քննադատում: Հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը մարդու վրա: Այդ պատճառը, շատ եմ ուզում մարդկանց գովել և տանել չեմ կարողանում, երբ նրանց նախատում են: Եթե ինձ ինչ որ բան դուր է գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում»։


Խերարդո Դիեգո «Դու ինձ սովորեցնում ես սիրել»


«Դու ինձ սովորեցնում ես սիրել:

Չգիտեի:

Սիրել չի նշանակում խնդրել, այլ` տալ

Գիշեր-ցերեկ:

Գիշերը սիրում է Օրվան, Լույսը`

Մթությանը:

Ինչպիսի՜ կատարյալ և տարօրինակ սեր:

Դու՛, ի՛մ ճակատագիր:

Օրը բարձրանում, համբուրում է Գիշերվան

Միայն մեկ ակնթարթ:

Գիշերը` Օրվան, Լուսաբացին, խոստումը`

Սիրահարի համբույրին:

Դու ինձ սովորեցնում ես սիրել:

Չգիտեի»։



хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 373


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v