Որբերի ոսկե որդիները » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Որբերի ոսկե որդիները


Հասարակություն
14:45 02/03/2018
Հայաստան

Որբերի ոսկե որդիները




1915 թվականին, երբ Թուրքիան հերթական ու այս անգամ ամենամեծ Եղեռնը նախաձեռնեց՝ հայությունը իսպառ ջնջելու նպատակով, ազգուտակ, երկիր ու ծննդավայր կորցրած չորս-հինգ տարեկան մշեցի ու վանեցի երկու որբեր կրկին ի զորու դարձան հաղթահարելու կորստի, միայնության, վախի, անարդարության ցավը ու որդիներ բերել աշխարհ՝ ի ճանաչ աշխարհի:  Այդ ինչ ուժեղ սիրտ պիտի ունենաս, որ կարողանաս որբության մոխիրը  այնքան ամուր սեղմել, որ այն հանճարի ադամանդ դարձնես:



Մուշեղի ու Սանամի չորս երեխաներից երկուսը Մհեր ու Ալբերտ Մկրտչյաններն են: Ալբերտ Մկրտչյանին մի ժամանակ ներկայացնում էին որպես Մհերի փոքր եղբայր, բայց արդյո՞ք տաղանդը մեծ ու փոքր ունի: Երկու արտիստ՝ դերասան ու ռեժիսոր, մարդուն ու ապրումները կարողացան այնպես մաքուր, այնպես անկեղծ, այնպես ապրած ցույց տալ, որ հանդիսատես մարդը՝ մարդ, որ գիտե և այդ զգացմունքները, և այդ ապրումները,  զարմանում է դրանց վրա նոր հայտնագործողի պես:



Կամերայի հետևի մարդուն հաճախ ենք մոռանում: Էկրանին երևացող նկարը հաճախ ենք սեփականացնում՝ սիրելով ու դարձնելով մերը, մոռանում այն նկարողին՝ կարծես մեր շնորհքն է, որ ճիշտ ենք հասկացել տեսածը:



«Մեր մանկության տանգոն», «Կյանքի լավագույն կեսը», «Ուրախ ավտոբուս», «Հին օրերի երգը», «Տխուր փողոցի լուսաբացը», «Խոշոր շահում».., ու  Ալբերտ Մկրտչյանը ցույց է տալիս քեզ հին երգի տակ ազգովի տանգոն՝ ուրախ պտույտներով տխուր փողոցներում, շահող ու կորցնող մարդուն՝ ենդամենը մի կինոժամում, պատերազմի վերակրկնվող ալիքը՝ առանց մի հատիկ կրակոցի…:



Այսօր հրաժեշտ է Ալբերտ Մկրտչյանին: Գնաց միանալու, չեմ ասի հազար տարվա մեռելներին, …  գնաց տեսնելու իր Վանա ու Մշո արմատները, տեսնելու, թե որտեղից էր իր մեծ տաղանդի արևը: Գնաց միանալու եղբորը՝ Ֆրունզե, մեր Մհեր, Մկրտչյանին, Սոս Սարգսյանին, Խորեն Աբրահամյանին, Շերենցին… Գնաց, համոզված լինելով, որ էլի կծնվեն փափազյաններ ու Ֆրունզներ, նույնիսկ՝ նրանցից լավը. «Մեր ազգի արգանդը դեռ չի չորացել, Ֆրունզից էլ լավը կլինի, բայց արդեն այլ ժամանակում: Նոր տաղանդներ դեռ շատ կգան: Իսկ ես արդեն անցնող երամից եմ…»:



Շնորհակալ ենք քո երամին ու ազնիվ թռիչքին, Ալբերտ Մկրտչյան:



Որբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիները

Որբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիները
Որբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիները
Որբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիներըՈրբերի ոսկե որդիները
Որբերի ոսկե որդիները






Источник: www.panorama.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 410


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v