Ե՞րբ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը. Տոնոյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ե՞րբ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը. Տոնոյան

Ե՞րբ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը. Տոնոյան



<!-- inner news text -->


Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, սակայն հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են ամեն օր խնդիրների բախվել: Այդ խնդիրներից մեկն է նաև ընտրական իրավունքի իրացումը, քանի որ հանրապետության ընտրատեղամասերից շատերը շարունակում են մնալ անմատչելի՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին իրացնել իրենց ընտրական իրավունքը: Այս մասին ԱԺ-ում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց«Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Բացի դա, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախընտրական քարոզչության ընթացքն էլ գրեթե անհասանելի է մնում»,- դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ասաց Տոնոյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ է առաջարկում նաև այս խնդրի լուծման համար քննարկվող նախագիծը:

Նախարար Ասատրյանը համաձայնեց, որ պատգամավորի բարձրաձայնած խնդիրները գոյություն ունեն: Եվ ասաց նա, ի տարբերություն գործող օրենքի՝ այս օրինագիծը ապահովելու է պայմաններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծվեն՝ լիարժեք հասարակական ինտեգրման նպատակով: Պաշտոնյայի խոսքով, նախագծով նախատեսվում է յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձի անհատական ծրագիր կազմել՝ գնահատելով նրա խնդիրներն ու կարիքները, որից էլ դուրս կբերվեն առաջնահերթությունները.



«Բոլորս հասկանում ենք, որ մենք իսկապես շատ մեծ անելիքներ ունենք, որովհետև ժամանակի ընթացքում կառուցված շենք-շինությունները, այդ թվում և հասարակական նշանակության, անհրաժեշտ չափորոշիչներին չեն համապատասխանել: Բայց նոր նախագծով պահանջը հստակ է՝ նոր կառուցվող շենքերն ու շինությունները պետք է համապատասխանեն այդ չափորոշիչներին, իսկ գործողները պետք է ունենան խելամիտ հարմարացումներ: Այս ամենը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ»,- ասաց Արտեմ Ասատրյանը: Նա նաև նշեց, որ այս ամենը հնարավորություն կտա լուծել նաև այն խնդիրը, որ բարձրաձայնում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը և հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվությունն ու միջավայրը դարձնել ավելի մատչելի:

Իվետա Տոնոյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներով է նախարարությունը մտադիր կյանքի կոչել հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրը ու կյանքը ավելի մատչելի դարձնելու ծրագիրը՝ պետբյուջեի՞, միջազգային դոնորների՞, թե՞ դրամաշնորհների շնորհիվ.

«Բոլոր հնարավոր միջոցներով՝ և՛ պետական, և՛ համայնքային, և՛ օրենքով չարգելված այլ աղբյուրներից»,- արձագանքեց նախարարը:

Արտեմ Ասատրյանը անդրադարձավ նաև ևս մեկ խնդրի, որ բարձրացրեց պատգամավորը՝ հաշմանդամ ճանաչելու գործընթացին, որը, ինչպես գիտենք, մշտապես քարկոծվում է կոռուպցիոն ռիսկեր պարունակելու պատճառով: Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում է մի մեծ ու ամբողջական փաթեթ, որն ամբողջությամբ վերափոխելու է այդ գործընթացը, որը կարգավորվելու է օրենքով: Նա հավաստիացրեց, որ մինչ այդ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման մասին» օրենքն ամբողջությամբ լիարժեք ապահովելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը, ուժի մեջ թողնելով օրենքի երեք հոդվածները, որոնք բժշկասոցիալական փորձաքննությանն են վերաբերվում, մինչ այդ փաթեթը կներկայացվի:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետությունում գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը նվազել է՝ 205 հազարից հասնելով 193 հազարի, քանի որ տեղի է ունեցել որոշ հիվանդությունների ու հաշմանդամության տարանջատում:



Источник: verelq.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 443


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    v