Եթե դու պատիվ ունենայիր, վարկյան առաջ կհրաժարվեիր ուսադիրներից, դու չես վաստակել դրանք կրելու իրավունքը…դիպուկ անդրադարձ Վանեցյանի մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Եթե դու պատիվ ունենայիր, վարկյան առաջ կհրաժարվեիր ուսադիրներից, դու չես վաստակել դրանք կրելու իրավունքը…դիպուկ անդրադարձ Վանեցյանի մասին


Եթե դու պատիվ ունենայիր, վարկյան առաջ կհրաժարվեիր ուսադիրներից, դու չես վաստակել դրանք կրելու իրավունքը…դիպուկ անդրադարձ Վանեցյանի մասին


Արթուր Վանեցյան անհանգստությունդ հասկանում եմ ։Ձեր համար սա իրոք դժբախտության ժամանակաշրջան է …բայց միայն ձեր համար։

Անձամբ իմ համար ամոթի ժամանակաշրջան է ,որովհետև քո պես գեներալ ունենք։

Կիլոմետրանոց ,սիրուն բառերով կազմված տեքստերով ժողովրդի հիշողությունից չես ջնջի որտեղից եկար, ինչ արեցիր…ու առավել ևս ինչպես շնորհակալ եղար փայլուն ուսադիրներիդ համար։

Իշխանությանն ու Փաշինյանին ուղղված մեղադրանքեր հորինելուց առաջ լավ կանես բոլորին հիշեցնել Փաշինյանի թերևս գլխավոր սխալը ,որ վստահեց քո պես անվստահելիին,ինչը բոլորովին չի փչացնում վարչապետի կերպարը ,այլ հակառակը փաստում է որ նրա մեջ դեռ ողջ է հավատը մարդկանց նկատմամբ ։


Եթե դու պատիվ ունենայիր վարկյան առաջ կհրաժարվեիր ուսադիրներիցդ ,որովհետև դու չես վաստակել դրանք կրելու իրավունքը։


Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարին Փայլակյանը:



Հաջորդ անգամ երբ կփորձես Փաշինյանի կերպարը փչացնել անպայման գրիր սրա մասին ։Սա իսկապես իր կողմից գործած տեսանելի ու թարմ սխալ էր։


Իսկ ժողովրդի պառակտվածության մասին խոսելը աբսուրդ է ։Եթե քո ինֆոի աղբյուրը Ֆեյսբուքն է ,կհասկանամ ։Այստեղ կա այդ տպավորությունը ,”խորին հարգանքներս” վճարովի ֆեյկերին ։Նրանք լավ են աշխատում ժողովրդի միամիտ հատվածի վրա ։

Իսկ իրականությունը տեսնելու համար բավական է դուրս գալ ֆեյսից ու զրուցել իրականության հարթակում ։


Ընդունում եմ, քո մոտ լավ է ստացվում գեղեցիկ տեքստեր գրելը ։

…մենք կհանենք ժողովրդին այդ վիճակից, …կվերականգնենք իշխանության հանդեպ վստահությունը ,բլա բլա …


Իսկ ինչպե՞ս եք դա անելու ։

Գուցե՞ կքանդեք հազարավոր կիլոմետրով թարմ ասֆալտը …հին, ողորմելի տեսքի կբերեք նորոգվող դպրոցները, մանկապարտեզները ,բակերն ու փողոցները…կիջեցնեք թոշակները …կկտրեք երեխաներին հատկացվող նպաստները …հետ կվերցնենք սուբվենցիոն ծրագրերով հատկացվող գումարները …



Որտեղի՞ց եք սկսելու ։Այ սրա մասին մանրամասն գրեք ,սա շատ կարևոր է ,որովհետև հենց հիմա իշխանությանը կարելի է մեղադրել միայն բարելավումների և #Նոր_Հայաստան կառուցելու ”մեծ մեղքի” մեջ ։

Հա, չմոռանաք նաև նշել թե ինչպես է Վարչապետը ապրում իր աշխատավարձով ,առանց բյուջեն թալանելու ։Սա էլ վատ ծրագիր չի։Հետաքրքիր է հին սխեմայով եք մեզ հանելու այս ”դժբախտ” վիճակից ,թե բյուջեն ուտելու նոր սխեմա կա։


Ժողովուրդը հիմա երջանիկ է,որ իրեն չեն թալանում ,ուրախ ուրախ հարկ ու տուրք է վճարում ,վստահ որ իր ամեն լուման ծառայելու իր երկրի բարգավաճման համար ։Այ էս ”դժբախտության” խնդիրը ինչպես եք լուծելու ։


Խորհուրդս է ամեն ինչի մասին մանրամասն գրել ,գրելը ձեր մոտ լավ է ստացվում ։Մանրամասն գրեք թե ինչպես եք ժողովրդին հանելու այս երջանիկ ”դժբախտության” վիճակից,և ում հետ։



Այսքանը

Թերևս մի խորհուրդ էլ ավելացնեմ ,ամենակարևորը, որը դուք չեք հասկանում ։Դուք կռիվ եք տալիս Փաշինյանի դեմ ,իսկ ձեր ”թշնամին” Փաշինյանը չէ …այլ Փաշինյանի թիկունքում վճռական , ամուր կանգնած մի ողջ ազգ ։

Առողջ եղեք

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 66


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v