• 11:13 – Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ | Ուրիխանյան 
  • 22:50 – Ապամոնտաժվել են Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող ապօրինի կրպակները: 
  • 11:58 – Ռուսաստանցի զբոսաշրջիկ չլինելու հետևանքով Վրաստանի կորուստները կկազմեն 100 մլն դոլար 
  • 23:30 – «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները մաքրել են Օղակաձև զբոսայգու մի հատվածը 
  • 15:47 – Երևանի բնակարանումներից մեկում հայտնաբերվել է մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով 65-ամյա տղամարդու դի. կասկածվում է հարազատ եղբայրը 
  • 18:42 – Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի 

Զորամասի հրամանատարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական դիրքը․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ թիկունքային N զորամասի հրամանատարը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանին հակառակ հրաման է արձակել, որի համաձայն՝ իր ենթակայության տակ գտնվող զորամասի տարածքում գտնվող շինության ապամոնտաժման արդյունքում պիտանի նյութական միջոցները՝ երկաթբետոնե սալիկներն ու տուֆ քարերը, զորամասի ԿՇԾ պահեստ մուտքագրվելու փոխարեն՝ հատկացվել են մասնավոր անձանց՝ պատճառելով էական վնաս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։


Բացի այդ, հրամանատարը, պարզելով, որ զորամասի տարածքում առկա 2 կունգերը չեն գտնվում զորամասի հաշվեկշռում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարել և կազմակերպել է նյութական միջոցները եղբոր կողմից օգտագործվող հողամաս տեղափոխելու գործընթացը՝ պատճառելով էական վնաս:


ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 91


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր