• 00:58 – Մոտ 800-900 գոծարարներ բանտարկվել են… ինչից ազատվեց Հայաստանը. Ռոման Բաղդասարյան (Ցանկ) 
  • 06:37 – Ադրբեջանում ավելացել են պատերազմ սկսելու կոչերը.նույնիսկ կոչեր հնչեցողներին տրամադրում են մեդիահարթակներ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 06:38 – 62-85 տարեկան 6 տարեց մարդիկ ձերբակալվել են արգելոցում խմբակային սեքսով զբաղվելու համար 
  • 12:40 – Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ 
  • 18:43 – Լիլիթ Հովհաննիսյանը քնքուշ կերպարում.լուսանկար 

Օսիպյանը հերքում է, թե իբր Ոստիկանությունը կաշկանդված է

Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։


Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, ոստիկանությունն իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները լիարժեք կատարելու է, բայց, այնուամենայնիվ, Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները ևս կաջակցեն թափանցիկ ու արդար ընտրությունների կազմակերպելուն և անցկացնելուն։


Վալերիյ Օսիպյանը նաև կոչ արեց տեղերում համագործակցել ոստիկանների հետ, խախտման ցանկացած դեպքի ականատես լինելիս դիմել ծառայություն իրականացնող ոստիկաններին կամ զանգահարել 1-02, հորդորեց պահպանել օրենքը, որը շրջանցելու ցանկացած փորձ անգամ կհայտնաբերվի ու համապատասխան իրավական գնահատականի կարժանանա ոստիկանության կողմից։

Վալերիյ Օսիպյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներին տրամադրեց ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելվող գործողությունների մասին։


Հանդիպման ավարտին Վալերիյ Օսիպյանը պատասխանեց ներկաների հարցերին։


Նույն օրը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Մասնակցում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների բոլոր ծառայությունների ղեկավարները։


Առանցքային թեման դարձյալ տեղի ունենալիք համապետական ընտրություններն էին։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ոստիկանների ծառայության համար՝ նշեց, որ անհարաժեշտ է էլ ավելի եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար։


Ոստիկանության պետը հորդորեց առավել հաճախ անցկացնել ծառայողական պարապմունքները, ընտրության օրը և դրան նախորդող օրերին ծառայություն իրականացնել՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցուցի» պահանջներին համապատասխան։


Նոյեմբերի 27-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։


Խնդրանքն ու պահանջը նույնն էր՝ աջակցել ոստիկանությանը թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնելու համար և չխախտել օրենքը։


Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց օրենքի պահանջներն ու պատասխանեց թեկնածուների հարցերին։

Ոստիկանության պետն իր խոսքում հերքեց կեղծ լուրերը, թե, իբր, ոստիկանությունը կաշկանդված է․ «Այն ոստիկանությունը, որը մի քանի ամսում առանց որևէ պատահարների ապահովել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումներ, «Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի» անվտանգությունը, պատշաճ ու բարձրորակ ծառայությամբ անցկացրել է մայրաքաղաքի 2780 ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և Երևանի ավանագանու ընտրությունները, չի կարող լինել կաշկանդված», — ընդգծեց Վալերիյ Օսիպյանը։


Նույն մարզում ոստիկանության Շիրակի մարզային վարչության անձնակազմի հետ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն։Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին հրամայեց խստագույնս ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը՝ բացառվելով ընտրատեղամասերի մոտ 50 մետր շառավղով խմբերով կուտակումները, ընտրողներին մեքենաներով տեղափոխելը։ Եվս մեկ անգամ խոսվեց ոստիկանների արտաքին տեսքի մասին, քանի որ քաղաքացիներն ու միջազգային դիտորդները ոստիկանության, հետևաբար նաև պետության մասին կարծիք են կազմում հենց ոստիկանների ծառայությունը տեսնելով։ Քննարկվեցին նաև հանցավորության դեմ պայքարի ու ոստիկանության գործունեությանն առնչվող այլ հարցեր։


Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը անձնակազմին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 125


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր