• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

7 մթերքներ որոնք ժամանակին ուրիշ տեսք ունեին

Եգիպտացորենի էվոլյուցիան ապացույց է նրան,որ մենք բույսերը կարող ենք փոփոխության ենթարկել, չնայած նրան,որ դա մեզնից որոշ ժամանակ է պահանջելու: Ի սկզբանե եգիպտացորենը առաջացել է մեքսիկական վայրի խոտից: Այդ բույսի տեսքն այդքան էլ տպավորիչ չէր և իր մեջ մի քանի սերմնահատիկ էր պարունակում:
Այդ սերմերն ունեին ամուր պատյան,որից ազատվելու համար ամուր իրով հարվածել էր պետք:
Ներկայիս եգիպտացորենին իր նախապապը նման չէր ո՛չ արտաքնապես,ո՛չ համով: Համի առումով նման էր ջրազրկված կարտոֆիլի:
Մեր նախնիները, վերցնելով մեկ ուրիշ տեսակի վայրի խոտ(ավելի մեծ և համեղ հատիկներով), միավորեցին վերը նշվածի քրոմոսոմների հետ և արդյունքում ստացան բոլորիս հայտնի եգիպտացորենը,որը ավելի մեծ է,քաղցր, 4 անգամ ավելի շատ շաքարավազ է պարունակում:
   Ավոկադոյի չափսերը վայրի բնության մեջ շատ փոքր են,զուրկ մսալիությունից: Նրա համն անտանելի է,կեղևը պինդ,…
  Դեղձը 4000 տարի առաջ չինացիներն են հայտնաբերել և տնայնացրել: Ի սկզբանե, դեղձը բալի նման փոքր էր, այն քաղցր էր,սակայն պտուղի մեծ մասը զբաղեցնում էր կորիզը: Շատ հազարամյակներ անց գյուղատնտեսները կարողացան ստեղծել մեզ բոլորիս հայտնի միրգը: Ժամանակակից դեղձը շատ ավելի  փափուկ է, 64 անգամ իր նախնուց մեծ է, կորիզն ավելի փոքր է,27 տոկոսով ավելի հյութալի է և 4 տոկոսով ավելի քաղցր:
  Սմբուկի  օրիգինալն անվանումը նշանակոււմ է հավկիթ: Դա նշանակում է,որ թե՛ գույնով, թե՛ տեսքով նման էր հավկիթի: ՈՒնեցել է տարբեր գույներ՝ սպիտակ,դեղին,նույնիսկ կապույտ: Այն սկզբում բժշկության մեջ է կիրառվել:
Առաջինը, իբրև ուտելիք օգտագործվել է չինացիների և հնդիկների կողմից:
Ելակ- սովորաբար պտղի վայրի տեսակը համեղ չի լինում: Ժամանակակից ելակը չափսերով մեծ է, բայց համով զիջում է վայրի ելակին: Հողագործները պտուղը միջատներից և զանազան հիվանդություններից պաշտպանելու համար սովորական ելակը խաչասերել են չիլիական տեսակի հետ,որի պատճառով էլ համը այդքան էլ հաջող չէ,բայց չափսերով բավականին մեծ է:
Շատերը կարծում են,որ ելակի մանր կետիկները կորիզներ են, իրականում դրանք մանր պտուղներ են,որոնց մեջ ելակի սերմերն են:
  Լոլիկի էվոլյուցիան 2 փուլ է անցել: Այս բանջարեղենի նախապապը ունեցել է փոքր չափսեր և տարբեր գույների է եղել՝ հիմնականում դեղին, որի պատճառով ստացել է դեղին խնձոր անվանումը: Երկրորդ փուլում վերածվել է մեզ հայտնի չիլիական տեսակին: Վերջինիս միջոցով մարդիկ կարողացել են աճեցնել ժամանակակից մեծ լոլիկները, սակայն փոփոխության հետ մեկտեղ կորցրել է քաղցրությունը,չնայած ջրալի է,բայց չիլիականի պես համեղ չէ:
Բոլորիս հայտնի վարունգը նման է եղել կակտուսի: Վայրի վարունգի վրա կան փշեր,որոնք մի քանի սանտիմետր երկարություն ունեն: Այն շատ թունավոր է,հետևաբար ուտել չի կարելի: Նմանատիպ պտուղները նույնիսկ կարող են մահաբեր լինել: Վարունգի նախնին ջափսերով ժամանակակիցից ավելի փոքր էր և ընդամենը մի քանի սերմնահատիկ ուներ:
 Վարունգը օգտագործվել է հնդիկների կողմից՝ բժշկության մեջ:
хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 483


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր