• 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 20:34 – Շնորհավոր տոնդ, Հայաստա´ն| Արթուր Վանեցյան 
  • 12:15 – «Նաիրիտ»-ն ու «Արմավիա»-ն պետությանը պարտք են մոտ 47 մլրդ դրամ 
  • 14:12 – Շնորհավո՜ր Անկախության տոն | Տիգրան Ուրիխանյան 
  • 10:10 – Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ինչպես տարբերել ճգնաժամը հարաբերությունների ավարտից․ 4 նշան

 

 

 

Եկեք ստուգենք, թե ի՞նչ է տեղի ունեցել և արդյոք գործ ունենք ճգնաժամի՞, թե՞ հարաբերությունների վերջնական ավարտի հետ:

Ահա 4 նշան, որոնք կօգնեն ձեզ հասկանալ.


Դուք հազվադեպ եք հարաբերություններ ունենում կամ ընդհանրապես չեք ունենում

 

Եվ հարցը այն չէ, որ դուք երկուսդ էլ չեք ցանկանում: Ուղղակի այնպես է ստացվում, որ մոռացել եք կամ պառկել եք քնելու, կամ դուք ցերեկն եք ցանկացել, իսկ ձեր զույգը երեկոյան, և ձեր ժամանակային առումով ցանկությունները ուղղակի չեն համընկել:

 

Չարժե ընկճվել սեքսի պակասից: Դա բնական է և տեղի է ունենում բոլոր զույգերի մոտ, ովքեր 2 տարի արդեն միասին են: Խնդիրն այն է, որ հորմոնների մակարդակը, որոնք շատ բարձր էին հարաբերությունների առաջին ամիսների ժամանակ և ամեն կերպ ցանկություն էին առաջացնում սեքսով զբաղվելու, այժմ քնել են: Ձեր սերը կարող է ավելի ամուր դառնալ, սակայն միաժամանակ կարող է կորել ցանկությունը հարձակվելու իրար վրա և պատռելու շորերը:


Սակայն, եթե սեքսի մասին միտքը ձեզ մոտ զզվանք է առաջացնում, եթե միայն այն մտքից, որ ձեր զույգը դիպչելու է ձեզ՝ առաջանում է տհաճ զգացողություն, և ցանկանում եք, որ ձեր մոտ դեռ երկար սեքս չլինի, ուրեմն դա լրիվ այլ է: Ձեր հարաբերությունները մոտենում են ավարտին:


Ցանկանում եք մենակ մնալ

Դա նույնպես նորմալ է: Երբեմն ուղղակի տրամադրությունն է այդպիսին՝ պետք է հավաքվել մտքերով, հարաբերություններին կողքից դիտել և, վերջիվերջո, կարոտել: Մարդկանց, ովքեր մշտապես իրար հետ են ժամանակ անցկացնում, խորհուրդ է տրվում փոքր դադարներ անել: Ոչ թե բաժանվել մի քանի օրով, այլ թողնել իրար առանձին հանգստանալ ընկերների կամ ընկերուհիների հետ և ոչ մի դեպքում պատմություն չսարքել, եթե ամուսնուն գործուղման են ուղղարկում:

 

Սակայն, եթե իմանալով գործուղման մասին դուք ուրախանում եք և ընդհանրապես չեք կարոտում, իսկ շուտ վերադառնալու դեպքում տխրում եք, ուրեմն իրավիճակն այդքան էլ խոստումնալից չէ և ձեր հարաբերությունները ավարտին են մոտենում:

 

Դուք շատ եք վիճում

Անհնար է պատկերացնել մի զույգ, որը մի քանի տարի լիակատար ներդաշնակության մեջ է ապրում և ընդհանրապես չի վիճում: Վեճերը, իհարկ,ե ժամանակ անցկացնելու լավագույն տարբերակ չեն: Սակայն դա նորմալ երեևույթ է միասին ապրող մարդկանց համար:

Հիշեք, փոքր ժամանակ դուք վիճում էիք ձեր եղբոր հետ, սակայն դրա համար որոշում չէիք կայացնում լքել ընտանիքը: Եթե վեճից հետո ձեզ հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի, նստել և հանգիստ քննարկել ամեն ինչ կամ ամրացնել հաշտեցումը ընթրիքի շուրջ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Սակայն եթե վեճից հետո տհաճ նստվածք է մնում, եթե ձեր մտքով անցնում է, որ ցանկանում եք բաժանվել, չեք ցանկանում միասին ապրել, ուրեմն դա հարաբերությունների ավարտի նշան է:


Դուք տարբեր նախապատվություններ ունեք

Այս պարագայում իրավիճակը նման է վեճերի դեպքին: Եթե ձեզ հաջողվում է փոխզիջման գալ և վերջում ծիծաղում եք իրավիճակի վրա՝ ուրեմն ամեն ինչ կարգին է:


Եթե սակայն փոխզիջման չեք եկել և վեճը թե որ ռեստորան գնալ ավարտվում է նրանով, որ երկուսդ էլ տարբեր տեղեր եք գնում, խիստ նեղացել եք իրարից, որոշել եք երբեք միմյանց կարծիքը հաշվի չառնել, ուրեմն ձեր հարաբերություններն ավարտին են մոտենում:


Ավելի վատ է, եթե դուք առավոտվանից ամեն մեկդ կառուցել եք ձեր օրվա պլանները՝ ամբողջովին անտեսելով զույգի ցանկությունները և նախապատվությունները: Այլ խոսքով, եթե դուք չեք կառուցում ընդհանուր պլաններ՝ ուրեմն չունեք ընդհանուր ապագա:


Սակայն հիշեք, մինչ վերջնական բաժանումը արեք 10 քայլ միմյանց ընդառաջ, առավել ևս, եթե երեխաներ ունեք:
Պահպանեք ձեր հարաբերությունները և սիրեք միմյանց:

 

 


хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 303


    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →