• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են ազդել Հայաստանի վրա


Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպմանը քննարկվելու են մոլորակի առավել թեժ խնդիրները՝ Սիրիա,


Ուկրաինա եւ Հյուսիսային Կորեա: Այդուհանդերձ, հանդիպման արդյունքները ուղղակիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի երկրների վրա, համոզված են ամերիկյան վերլուծաբանները:





Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման ընթացքում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Հարավային Կովկասի հարցերը հավանաբար չեն քննարկվելու: Այդ հանդիպման արդյունքները սակայն ուղղակի ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ամերիկյան վերլուծաբան Սթիվեն Բլանքը.


«Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի հարցը հանդիպման ընթացքում ընդհանրապես արծարծվի, ինչը ցավալի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չափազանց վտանգավոր վիճակում է»:


Վերլուծաբանի կարծիքով, այս առաջին հանդիպման ընթացքում Թրամփի ու Պուտինի ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիան, Ուկրաինան եւ Հյուսիսային Կորեան: Բլանկի կարծիքով սակայն, լուրջ առաջընթաց ակնկալել պետք չէ, քանի որ խնդիրներից յուրաքանչյուրը խարսխված է հակասությունների լուրջ բեռի վրա.


«Չեմ կարծում, որ կողմերից որեւէ մեկն այս հանդիպման ընթացքում զգալի արդյունք կարձանագրի»:


Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման բացասական ավարտը կարող է անտեղի ավելացնել ճնշումը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ընդգծում է Սթիվեն Բլանքը:


Մեկ այլ վերլուծաբան, ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Սեստանովիչն ակնկալում է, որ հանրությունն ուշադրություն կդարձնի ոչ միայն հանդիպման բովանդակային կողմին, այլեւ՝ առաջնորդների շարժումներին.


«Երկուսն էլ՝ ե՛ւ Թրամփը ե՛ւ Պուտինը «ժեստերի լեզվի» սիրահար են եւ հանդիպումը կարող է դիտարկվել նաեւ այդ հարթության մեջ. Որքան սառն էր հայացքը, որքան մեծ ձանձրույթ կամ ընդհակառակը՝ ջերմություն է փորձում փոխանցել առաջնորդն իր ժեստերով»:


Սեստանովիչի խոսքով, նման սպասումների պատճառով Թրամփի եւ Պուտինի հանդիպման արդյունքները կարող են դիտարկվել ոչ թե բովանդակային պայմանավորվածություններով, այլ՝ հպանցիկ ժեստով կամ արտահայտությամբ: Մինչդեռ, իրականում, հանդիպման հիմնական ակնկալիքը, ըստ դեսպանի, պետք է լինի մեկը.


«Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփին եւ Պուտինին կհաջողվի անձամբ սահմանել ռուս-ամերիկյան հարաբերությունները, թե՞ այդ հարաբերություններն ուղղակի սահմանվելու են անդեմ բյուրոկրատական հաստատությունների միջոցով»:




<!-- Ouside Singular --> хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 473


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր